Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Ես ավելի էժան առաջարկ ունեմ. գնդակաhարել ավտոմոբիլիստներին. Դանիել Իոաննիսյանը՝ Տիգրան Ավինյանին

Քաղաքապետ Ավինյանը հայտարարել է, որ խցանումների դեմ պայքարում մտադիր են սահմանափակել ավտոմոբիլների շարժը Երևանի կենտրոնում։ Այս մասին գրել է  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:

«Հասկանալի է, որ խաչմերուկների թողունակությունը բարձրացնող հանգույցների ու էստակադաների կառուցման, մետրոների մոտ կայանատեղիների ստեղծման, շրջանցիկ ճանապարհների ու կամուրջների կառուցման փոխարեն արգելել-սահմանափակելը հեշտ է։

Բայց ես ավելի էժան առաջարկ ունեմ. գնդակահարել ավտոմոբիլիստներին։ Այո-այո, եթե քաղաքապետարանը սկսի ավտոմոբիլիստներին գնդակահարել` խցանումների հարցը շատ արագ կլուծվի։ Փամփուշտի գինն էլ մի 200 դրամ է, թանկ բան չի։

Կա նաև ուրիշ առաջարկ. քանդել փողոցներն ու դրանք դարձնել աներթևեկելի։ Լավ խորը քանդել ու չսարքել, որ միայն ոտքով, ձիով, էշով ու ուղղաթիռով լինի շարժվել… Ինչպես Սարալանջ-Փափազյան-Ավետիսյան խաչմերուկն են արել։

Ի վերջո, կա ևս մի, ավելի նուրբ տարբերակ. արգելել խադավիկներին ու շարունակել վատթարացնել ճանապարհային մակերևույթի որակը։ Շատ շուտով Երևանում քշվող ավտոմոբիլ չի մնա»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև