«Միասնության թևեր» կուսակցությունը քիչ անց դիմում կներկայացնի ԿԸՀ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկացնում են «Միասնության թևեր» կուսակցությունից:
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմել է ԿԸՀ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով: ԲՀԿ-ն նույնպես պահանջում է, որ 2 ընտրատեղամասերում, որոնց արդյունքները ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել, վերաքվեարկություն իրականացվեն:
















































