Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքեր:

Մասնավորապես՝ Գ.Ա.-ն և հանցավոր կազմակերպության այլ անդամներ 2020 թվականից զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ, միմյանց միջև կատարել հստակ դերաբաշխումներ, պլանավորել յուրաքանչյուրի հանցավոր գործողությունները:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր կազմակերպության մասնակիցները զբաղվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցների մաքսանենգությամբ, որոնց մի մասը ՀՀ տարածքով տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ ՀՀ-ում իրացման համար նախատեսված թմրամիջոցներն իրացրել են ինչպես առձեռն, այնպես էլ համացանցի միջոցով` տեղադրել թաքստոցներում և թմրամիջոցների դիմաց վճարային տարբեր եղանակներով գումարները ստանալուց հետո դրանց գտնվելու վայրի կոորդինատները փոխանցել գնորդներին:

Գ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների ապօրինի իրացնելը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:  Գ.Ա.-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից, տեղափոխվել ՀՀ և ներկայացվել նախաքննական մարմին: Գ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև