Skip to main content

Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է երկու ամիս տնային կալանք․ Անի Գևորգյան | Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

Լրահոս

Հունիսի 7-ին Հայաստանում ավարտվեց 2018 թվականի հայկական հեղափոխությունը. Միհրան Հակոբյան

Հունիսի 7-ին Հայաստանում ավարտվեց 2018 թվականի հայկական հեղափոխությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:

«Քաղաքագիտության մեջ ընդունված է կարծիքը, որ յուրաքանչյուր հեղափոխության կյանքի տևողությունը մաքսիմում 15 տարի է: Այդպես եղել է Ֆրանսիական հեղափոխության, Ռուսական հեղափոխության և այլ հեղափոխությունների դեպքում: Հաշվի առնելով իրադարձությունների արագությունը, հեղափոխության բերած արհավիրքի ծավալը և, անշուշտ, 2018-ի հեղափոխության առաջնորդների տհասությունը՝ հայկական հեղափոխությունը տևեց 8 տարի:

Այս պահին շատ քչերն են արձանագրել, որ հունիսի 7-ին Հայաստանը մտել է «Թերմիդորի» ժամանակաշրջան: Նույնիսկ հեղափոխության առաջնորդ ավանակները չեն գիտակցում, որ ժողովուրդն իր քվեով Նիկոլին՝ Մաքսիմիլիան Ռոբեսպիերի տնազին, դեպի պայմանական ասած գիլյոտին է ուղարկել: Ինչպես ինքն էր 8 տարի պսևդոՌոբեսպիեր, այնպես էլ ժողովուրդն իր քվեարկությամբ պսևդոգիլյոտին կազկակերպեց նրա համար:

Հունիսի 7-ին Հայաստանն ընտրել է «Թերմիդորը»՝

արձանագրելով, որ այլևս գոյություն չունի 2018-ի հեղափոխությունը,

արձանագրելով, որ Նիկոլի հեղափոխական շայկայն իր արարքներով վաղուց տվել-անցել է նրանց, ում դեմ մարդկանց հեղափոխության էր հանել,

արձանագրելով, որ 2018-ի հեղափոխության պարագլուխը հայ ժողովրդին չի կարող անասունի տեղ դնել և հունիսի 8-ին Հանրապետության Հրապարակում հաղթանակ տոնել՝ Իվետա Խանլարովայի կլկլոցների ներքո:

Հունիսի 7-ին Հայաստանն ավարտել է 2018-ի հեղափոխությունը և դրա հետ բոլորը ստիպված են հաշվի նստել թե ներսում, և թե դրսում: Ոչ մեկը՝ ոչ ժողովուրդը, ոչ ապալեգիտիմ իշխանությունը, ոչ անգործունյա ընդդիմությունը, ոչ արտաքին դերակատարները երկար ժամանակ իրենք իրենց ջայլամի տեղ դնել չեն կաող ու ստիպված են առերեսվել հանրային նոր պատվերի, այլ կերպ ասած՝ Հայաստանի ընտրած «Թերմիդորի» հետ: «Թերմիդոր», որի ժամանակ խաղարկվում է ընդամենը մեկ մրցանակ՝ երկիրը կործանած պսևդոյակոբինյաններին դատելու իրավունքը…»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև