Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար. ՔԿ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր:

Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով՝ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև