Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհետ կորածների և թաղման վայրերի մասին. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհետ կորածների և թաղման վայրերի մասին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը՝ Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակում անցկացվող «Անհետ կորած անձանց խնդրի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» թեմայով միջազգային համաժողովում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Համակարգի շրջանակներում հնարավորություն կստեղծվի Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհետ կորած անձանց, այդ թվում՝ թաղման վայրերի մասին։ Տրամադրված տեղեկությունները կօգտագործվեն բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ տեղեկություն տրամադրող անձը որևէ պարագայում պատասխանատվություն չի կրի։ Այստեղ նպատակը անհետ կորած անձանց ճակատագրի պարզմանը նպաստելն է»,- նշել է Հասանովը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև