Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա

Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են հայ քաղաքացիներին զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ Մոլդովայի օրինակով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետը մեկնաբանել է նոր փոփոխությունները, որոնք նախատեսում են մտցնել Հայաստանի իշխանությունները, որոնց համաձայն՝ քաղաքացիները կկարողանան մասնակցել քվեարկություններին և հանրաքվեներին միայն քվեարկության օրվան նախորդող կես տարվա ընթացքում հանրապետությունում փաստացի բնակվելու պայմանով։

«Ինչպես ակնհայտ է, օրենքները կոչված են պաշտպանելու այս կամ այն երկրի քաղաքացիների իրավունքները, այստեղ ստացվում է կարծես թե նույնիսկ հակառակը. հայկական անձնագրեր ունեցող մարդիկ զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից, մասնավորապես՝ ընտրություններին մասնակցելուց»,- ասել է նա։

«Հաշվի առնելով հանրապետությունում եվրոպացի մասնագետների ակտիվ աշխատանքը՝ ակամա հիշվում է Մոլդովայում 2025 թվականի ընտրարշավը, երբ Սանդուի ռեժիմը նպատակաուղղված ամեն ինչ անում էր, որպեսզի թույլ չտա Ռուսաստանում գտնվող հայրենակիցներին իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Հայաստանի դեպքում նույնպես ստացվում է. սփյուռքը կմնա սեգրեգացված իր երկրի և իր ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքից»,- նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը։

Զախարովան նաև ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, թե ինչպես է օրինագիծը ներկայացվում մարդկանց տեղեկատվական միջավայրում։

«Մենք տեսել ենք, որ մի շարք իշխանամետ լրատվամիջոցներում այն ներկայացվում էր որպես Կրեմլի առասպելական հիբրիդային հարձակումների դեմ պայքարի միջոց, որը, իբր, փորձում էր օգտագործել Ռուսաստանի հայկական սփյուռքի ռեսուրսը խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Գիտեք, կարծում եմ, որ այս առասպելը պարզապես փշրվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակայնորեն ներկայացված թվերի մասին. նրանց տվյալներով՝ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրապետություն ավելի շատ քաղաքացի է մուտք գործել, քան ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում։ Այդ դեպքում ո՞վ է վերջնարդյունքում կեղտոտ ձեռքերով», — եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև