Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին

Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ Եվրոպական Միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը և Եվրոպական Միությունը մոտ են իրար առավել, քան երբևէ: Այս արտահայտությունն օրեցօր ավելի է նյութականանում, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման և այդ առնչությամբ Եվրոպական Միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրված 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար, լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման և արտահանումների խթանման ուղղությամբ ԵՄ-ի աջակցությունը կլինի շարունակական։

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրամիության անդամ երկրներին՝ հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար: Մեր հանդիպման ժամանակ տիկին նախագահն այդ մասին հայտնեց, համոզված եմ՝ նաև իր խոսքում կխոսի: Այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում ԵՄ-ն կկիրառի այս գործիքը։

Լիահույս եմ, որ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը։ Հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում, հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է»,-նշել է Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև