Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

«Մալոյանը ձերբակալվում է այն օրը, երբ Բաքվից Երևան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայտնի է դարձել, որ ձերբակալել են գնդապետ Էդիկ Մալոյանին, իսկ մինչ այդ խուզարկել են տունը: Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը այս առնչությամբ գրել է. «2020 թ Պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից: Այսօր նրան ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար: Հպարտ եմ, որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին»: Իհարկե առաջին մարդը չէ, որ ձերբակալում է Ուժեղ Հայաստանի համակիրների կամ ֆուկցիոներների շրջանում: Բայց, այս ձերբակալությունը իրապես նշանային է, որովհետև խոսքը նշանային մարդու մասին է: Եվ այստեղ ուզում եմ ուշադրության արժանացնել մի հանգամանք, որի մասին, ի դեպ, ես խոսում եմ պարբերաբար: Հայաստան եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը որպես կանոն ուղեկցվում են ընդդիմության նկատմամբ «նշանային» կոտ քայլերով, ձերբակալություններով, կալանավորումներով: Եվ այդ իմաստով ուշադրություն դարձրեք, որ Մալոյանի ձերբակալությունը տեղի է ունենում այն օրը, երբ Բաքվից Երևան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը՝ Եվրահանձնաժողովի նախագահը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև