Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Ինչպես են կեղծվում Երևանում վաճառվող կոսմետիկայի ժամկետները. Hetq

Գրեթե ամեն օր օգտագործում ենք դեմքի խոնավացնող քսուքներ, դիմակներ, շիճուկներ և կոսմետիկ այլ միջոցներ՝ վստահ լինելով, որ այդպիսով խնամում ենք մեր մաշկը: Բայց դրանք վատ ազդեցություն կամ հետեւանք կարող են ունենալ, եթե պիտանիության ժամկետի մեջ չլինեն։

Երևանի մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց, կեղծված ժամկետով կամ առանց ժամկետի գործարանային մակնշման  կոսմետիկա։ «Հետքն» այս բացահայտումներն արել է՝ այցելելով եւ գնումներ կատարելով «Օրիգինալ բուտիկ» (Original boutique), «Մարի» եւ «Էվա կոսմետիկս» խանութներում:

«Օրիգինալ բուտիկ» (Original boutique) կոսմետիկայի խանութից (Աբովյան 25, հղում) 2026 թվականի փետրվարին գնել ենք Farm Stay ապրանքանիշի խոնավացնող էմուլսիա ապրանքատեսակը։ Այս ապրանքատեսակի ժամկետը կեղծված է եղել։ Ապրանքի տարայի ներքևի հատվածում մակնշված է եղել հին ժամկետ, ըստ որի՝ պիտանիության ժամկետն անցել է երկու տարի առաջ՝ 2024 թվականին։ Այս մակնշումն, ըստ ամենայնի, փորձել են ջնջել, քանի որ այն ընթեռնելի է միայն վառ լույսի տակ ու առաջին հայացքից հնարավոր չէ նկատել։ Դրա փոխարեն նույն շշի վրա, արդեն կողքի հատվածում նոր՝ վառ սև գույնով թարմ ժամկետ է մակնշված: Ըստ երկրորդ մակնշման, ապրանքի պիտանիության ժամկետն ավարտվում է 2026 թվականի նոյեմբերի 21-ին։ «Օրիգինալ բուտիկ» խանութում առկա են եղել նույն ապրանքատեսակի և նույնատիպ «թարմ» մակնշմամբ ապրանքներ։

«Մարի» հանրախանութում այլ իրավիճակ էր: Մետրոյի «Շենգավիթ» կայարանի հարևանությամբ գտնվող «Մարի» հանրախանութում առաջին անգամ եղել ենք 2026 թվականի մարտին։ Խանութում վաճառվում էին մի շարք ապրանքատեսակներ, որոնց ժամկետն անցել էր մոտ կես տարի առաջ: Դրանք վաճառվում էին ոչ թե նոր ժամկետների մակնշմամբ, այլ հենց հին ժամկետներով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև