Skip to main content

Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ | Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ | Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ | Փաշինյանն ազատել է ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանին, որը ներգրավված էր Կիրանցի և անհետ կորածների հարցերով աշխատանքներում | Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը | Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի | Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց | Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո | Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը | Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը | Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ ընտրապայքար Աբովյանում. Արթուր Հարությունյանը կառաջադրվի համայնքի ընտրություններում | Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ | Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել

Լրահոս

Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը։ Լուրը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։

«Թևանյանի փաստաբանական թիմը բողոք էր ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման, որը վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է։ Նշված որոշման դեմ բողոք է ներկայացվելու վճռաբեկ դատարան»,– ասված է հաղորդագրությունում։

Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանն իրենց բողոքը մերժել է` նշելով, որ առաջին ատյանի որոշումը հիմնավոր է, ու ոչ մի այլ բան չի ավելացրել։

«Մենք համաձայն չենք որոշման հետ, բողոքարկելու ենք։ Դատարանը չի անդրադարձել հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր փաստարկներին` տալով ստանդարտ ձևակերպում, թե այս փուլում անհրաժեշտ չէ այն ապացուցել։ Մինչդեռ հակառակը` մենք ասում էինք, որ քրեական վարույթում ներառված նյութերը հանցագործության մասին չեն խոսում, և որևէ հիմնավոր կասկած ապացուցելու կարիք էլ չկա»,- ընդգծել է փաստաբանը։

Օրբելյանի խոսքով` միաժամանակ դատարանը վերահաստատել է` եթե Թևանյանն ազատության մեջ լինի, նրա կողմից թաքնվելու ռիսկ չկա, սակայն խոչընդոտելու և նոր հանցագործություն անելու ռիսկ կա։

Հիշեցնենք` մայիսի 21-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն է տվել Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։

Մայիսի 23-ին Թևանյանը 2 ամսով կալանավորվել էր։

Facebook
Twitter

Կարդացեք նաև