Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

«Քոչարյանի ու Փաշինյանի` նույնական լինելու մեկ օրինակ». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի»: Սա 1995-ին ընդունված Սահմանադրության դրույթներից է։ Երբ 2000-ականների առաջին տարիներին Ռոբերտ Քոչարյանը երկքաղաքացության իրավունք մտցնելու քննարկում սկսեց՝ ես այդ շրջանի իմ հրապարակումներում, ելույթներում նման իրավունքի ներդրմանը դեմ եմ արտահայտվել։ Իմ հիմնական փաստարկն այն էր, որ դրսում ապրողները, որոնք թվաքանակով ներսում ապրողներից շատ ավելին են, մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը որոշելու իրավունք չպետք է ստանան։ Երկքաղաքացիությունն, այնուամենայնիվ, ընդունվեց։ Շատ արագ Քոչարյանը հասկացավ, որ ընտրությունների դեպքում դրսում ապրողների գերակշիռ մեծամասնությունն իր դեմ է քվեարկելու ու բացառեց երկրից դուրս քվեարկություն կազմակերպելը։ Այսօր արդեն Փաշինյանի հերթն է։ Ճիշտ ու ճիշտ նույն տրամաբանությամբ նա էլ ավելի հեռուն է գնում՝ դրսում ապրող քաղաքացիներին զրկում է երկրի ներսում քվեարկելու իրավունքից։ Սա Քոչարյանի ու Փաշինյանի նույնական լինելու մեկ ավելորդ օրինակ է։ Նրանք նույն կերպ են մտածում, նույն կերպ են տեսնում աշխարհը, նույն կերպ են լուծում իրենց խնդիրները, ինչը, սակայն, չի խանգարում բոլորովին, որ թշնամիներ լինեն։ Երկուսի համար էլ Սահմանադրությունը, օրենքն ու իրավունքը արժեք չեն։ Դրանք ոտնատակ տալու արգելքներ չունեն, իրենց գործողություններին օրենքի տեսք տալու, «դզել-փչելու» խնդիրը չունեն։ Անում են այն, ինչ այս պահին նպատակահարմար են համարում։ Նրանք չեն զարմացնում։ Զարմացնում են նրանց ծափահարողներն ու նրանց արդարացնողները, սահմանադրական նորմը խախտելը, մարդու իրավունքները ոտնահարելը թույլատրելի համարողները»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև