Skip to main content

Ավելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղը | Տեղեկատվությունը թե իբր քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին, չի համապատասխանում իրականությանը․ Կիմա Ավդալյան | «Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ Զախարովա | Տիգրանաշենի հանձնումը կկտրի Հայաստանի հարավային զարկերակը. Գալչյանը՝ «անկլավների», լոգիստիկ ճգնաժամի և տարածքային փոխանակման հնարավորության մասին | Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան | Իրանը հայտարարել է պաշտպանականից հարձակողական ռազմական դոկտրինի անցնելու մասին | ՔԿ Երևան քաղաքի վարչության պետի աշխատասենյակում ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվել | Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան | Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանի մասին ԱԺ ամբիոնից դատողություններ անելուց առաջ արժե պատասխանել մեկ պարզ, բայց քաղաքականապես շատ ծանր հարցի․ Հենրիխ Դանիելյան | Տիգրանաշենը վերջին մեծ արարի առաջին հանգրվանն է․ Հայկ Մարտիրոսյան | Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. WT | Սեյրան Օհանյանի տիկնոջ նոր գրառումը | Արշավ-բանակում դեպի Խուստուփ. Արցախի ՀՄԸՄ | Ասեց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը. Շարմազանով | Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի տարածքում, խարույկի շուրջ զրուցել մասնակիցների հետ

Լրահոս

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը:

Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։ Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում  ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը,  որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման  մեթոդաբանությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի  կիրառումը, ընդունելության պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանները և այլն։

Ինչպես դիմել քոլեջ

Մասնագիտական ուսումնական հաստատության՝ քոլեջի դիմորդը dimord.emis.am  համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որը ներառում է անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար) և Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), ինչպես նաև լուսանկար, կրթության վկայական։

Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: Քոլեջ դիմելու ուղեցույցը՝ ըստ քայլերի հաջորդականության, կհրապարակվի առաջիկայում։

Միասնական մոտեցում

Մասնագիտական կրթության ոլորտում սահմանվել է նաև ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպաիրավական ձևից՝  բոլոր դիմորդների հայտերը կներկայացվեն նույն համակարգում, ինչը հնարավորություն կտա դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ այլընտրանք։

Կարգով սահմանվել է նաև, որ հեռակա ուսուցման ձևն աստիճանաբար կփոխարինվի լրիվ կամ մասնակի բեռնվածության ուսումնառությամբ:

Ընդունելության ժամկետներ

Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են համակարգ՝ ոչ ուշ, քան հուլիսի 10-ը.

  • ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00
  • ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00

Քննություններն անցկացվում են հուլիսի 25-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում։

Հեռակա ուսուցմամբ ընդունելությունը, համաձայն նախարարի հրամանի, կարող է կազմակերպվել գործող կարգին համապատասխան՝ մինչև լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ կրթության կազմակերպման կարգի ընդունումը։

Ընդունելության պայմաններ

Ընդունելությունն իրականացվում է առանց քննությունների՝ բացառությամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ ոլորտային մասնագիտությունների։

Սպորտի բնագավառի մարզաձևերով Եվրոպայի և աշխարհի մրցանակակիր դիմորդները նույն մարզաձևի ուղղվածությամբ ընդունելության հայտ ներկայացնելու դեպքում օգտվում են առանց քննության և մրցույթի ընդունվելու իրավունքից։ Ոստիկանության, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ գերակա ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող ՄՈՒՀ-երի ընդունելությունն իրականացվում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի  հրամանով սահմանված կարգով։

Մշակույթի և սպորտի ոլորտների ուղղվածությամբ ընդունելություն իրականացնող քոլեջները ոչ ուշ, քան մեկ տարի առաջ հրապարակում են ընդունելության համար անհրաժեշտ մասնագիտական քննությունները և դրանց անցկացման պայմանները։

Ընդունելության մրցույթն անցկացվում է տվյալ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության մուտքային պահանջի համար սահմանված միավորների հաշվարկմամբ՝ հիմք ընդունելով հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթի միավորները, այդ թվում՝ ավարտական և պետական ամփոփիչ քննության միավորները։

Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով որակավորված և միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ չունեցող դիմորդների համար հիմք են ընդունվում հիմնական կրթության և արհեստագործական  կամ  միջին մասնագիտական կրթության մակարդակի ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի ներդիրի համապատասխան առարկաների գնահատականները։ Միասնական քննություն հանձնած դիմորդը կարող է որպես միավորների հաշվարկման հիմք ներկայացնել նաև իր քննական միավորը։

Մասնագիտական կամ բարձրագույն կրթության մակարդակներում համապատասխան որակավորում ստացած դիմորդը կարող է քոլեջ դիմել ընդհանուր հիմունքներով կամ որակավորված կրթական ծրագրի հիմքով՝ իր ցանկությամբ չկրկնելով ուսումնառած և գնահատված առարկաները (մոդուլները)։

Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով (ՄԿԿՏՀ) օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կիրականացվի 2027-2028 ուսումնական տարվա ընդունելությունից սկսած:

Ընդունելության արդյունքների ամփոփում

Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակում է ՄՈՒՀ-ը՝ տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո։ Հաջորդաբար,  երկու աշխատանքային օրվա ընթացքում ըստ մասնագիտությունների թափուր մնացած տեղերի վերաբերյալ տվյալներն ինքնաշխատ եղանակով մշակվում և  հրապարակվում են միասնական համակարգում:

Առաջին փուլի մրցույթի արդյունքների ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում  ոչ ուշ, քան օգոստոսի 14-ից օգոստոսի 18-ը ներառյալ՝  ժամը 18։00-ն, կազմակերպվում է ընդունելության երկրորդ փուլը։

Երկրորդ փուլի մրցույթին կարող է մասնակցել  ընթացիկ տարում ցանկացած ՄՈՒՀ-ում (այդ թվում՝ ոլորտային մասնագիտություններով) ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդը՝ բացառությամբ  ոլորտային մասնագիտությունների, որոնց դեպքում կարող է դիմել տվյալ տարվա մրցույթի առաջին փուլին մասնակցած և քննության  դրական միավոր ստացած, սակայն  մրցույթը չհաղթահարած դիմորդը:

Ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների հրապարակումից հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 20-ը ներառյալ լիազոր մարմին է ներկայացվում ընդունելության վերաբերյալ հաշվետվությունը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31