Skip to main content

Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ | Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագnրծության լավագույն պատասխանը. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Փաշինյանը գալիս է Աժ | Մենք հանդես ենք եկել ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պшտերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել. Ալիև | ՈՒՂԻՂ. Աժ նիստը թեժ է մեկնարկել | ՈՒՂԻՂ. Հարգանքի տուրք Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարցեր դեռ շատ կան, Հոկտեմբերի 27-ին հայրս էլ է դահլիճում եղել. Նարեկ Կարապետյան | Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ» | Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին | Արմավիրի դատարանից կալանավոր է փախել | Արշակ Սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ. դատարանը բավարարել է միջնորդությունը | ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան | Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը | Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանավանում ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը պարտվեցին

Լրահոս

Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները, ցավոք, իրենց վաղեմի երազանքին հասել են՝ Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Աբրահամյան

Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները, ցավոք, իրենց վաղեմի երազանքին հասել են՝ Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը։ Այս մասին գրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։

«ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցի տողատակերով մատնել է ապրիլյան պատերազմի այն սցենարը, որը պլանավորվել է Ադրբեջանի, որոշ արտաքին ուժերի և, միգուցե, ներսի շահագրգիռ շրջանակների մասնակցությամբ:

Ըստ այդմ՝ Ադրբեջանն ապրիլյան պատերազմում պետք է առնվազն գրավեր Արցախի այնպիսի շրջաններ, որոնց պարագայում կապիտուլյացիան ո´չ թե 2020 թվականին կլիներ՝ փաշինյանական վարչակազմի օրոք, այլ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք:

Դա էլ թույլ կտար ոչ միայն իշխանությունը վերցնելու գործընթացը 2 տարով առաջ գցել, այլ Արցախի հանձնումը կապել նախկին իշխանությունների հետ, իսկ իրենք իրավիճակից օգտվելով՝ «սպիտակ ձեռնոցներով» իշխանություն վայելեին:

Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները, ցավոք, իրենց վաղեմի երազանքին հասել են՝ Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը, երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել, բայց դե լավ գիտեն, որ հայրենավաճառության խարանը հավերժ ուղեկցելու են իրենց և ըստ այդմ՝ անկանոն ադրբեջանական նարատիվներով փորձում են խճճել թեման:

Պատկերացնում եմ, թե սրանց նմաններն ինչ ցավ ու հիասթափություն են ապրել, երբ ապրիլյանի օրերին ադրբեջանական գրոհային խմբերը կոտորվում էին Եղնիկների, Մատաղիսի, Մարտակերտի, Աղդամի կամ Ջեբրայիլի մատույցներում, իսկ նախատեսված դավադրությունը տապալվում էր»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև