Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտահերթը հնարավոր սցենարներից մեկն ա, բայց դեռ ոչ մեկ չգիտի՝ կլինի, թե ոչ. Ալեքսանյան | Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. Արտակ Զաքարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեզոքացնենք ազգադավության նիկոլախտի համաճարակը. բժշկական ակցիա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սասուն Միքայելյանը կարո՞ղ է զինված անախորժություն բերել էդգար Ղազարյանի գլխին | Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Միրզոյան | Դիլիջանում մոր մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Թուրքիայի հետ պատերազմ լինի ռուսական ռազմաբազան կարող է դիմակայել 20 րոպե. Սարիկ Մինասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռուբեն թրեվլ» տուրիստական գործակալությունից ստացած տպավորությունը չի փոխվում.Ղազարյանը՝ Ռուբինյանին | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին | ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ | Ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ. hիմա մենք պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Ծառուկյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին | TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախի. Արմեն Աշոտյան | Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում | Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա | Միակ բանը, որն ի պատասխան անում է իշխանությունը, ներքին բռնաճնշումների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է․ Աբրահամյան

Լրահոս

Ալիևը բացահայտեց Սերժ Սարգսյանի դիվանագիտական ժառանգությունը. Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Ապրիլյան պատերազմի հաղթական արդյունքն արձանագրել է հենց Ալիեւը՝ նշելով, որ միջազգային հանրությունը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Գործող ռեժիմի պաշտոնաթող ներկայացուցիչը / նախկին ԱԽ քարտուղարը/ հրապարակ է նետել լկտի կեղծիք պարունակող ստեր Ապրիլյան պատերազմի մասին։

Ոչ ավել,ոչ պակաս նշվում է,թե պատերազմը կանգնեցվել է ,քանի որ իբր Սերժ Սարգսյանը խոստացել է ընդառաջել ադրբեջանական պահանջներին։

Սա լկտի ու անբարոյական սուտ է։

Ինչպես հրապարակային նշել է գեներալ Յուրի Խաչատուրովը ,Ապրիլյան պատերազմը դադարեցվել է հետեւյալ կերպ.ադրբեջանական կողմը ռազմական գործողությունների կանգնեցման առաջարկով
դիմել է ՌԴ-ին,որոնք էլ հանդես են եկել միջնորդական առաքելությամբ։

Ռազմի դաշտում Ադրբեջանը կատարյալ ֆիասկո է արձանագրել ու չի կարողացել որեւէ բնակավայր գրավել ու պահել իր վերահսկողության տակ։

Ադրբեջանական կողմը ցանկանում էր նոր զինադադարի պայմաններ ստանալ,սակայն Սերժ Սարգսյանը Երեւանում ԵԱՀԿ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը հստակ արձանագրել է,որ ուժի մեջ է մնալու 1994-ի զինադադարը եւ վերջ։

Պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հասավ հայանպաստ Վիեննայի,Սանկտ Պետերբուրգի ու Ժնեւի հայտարարությունների ընդունմանը,որից խուսափում էր ադրբեջանական կողմը։

Իսկ 2016-ի հոկտեմբերի 7-ին արդեն Ալիեւն արձանագրեց,որ միջազագային հանրությունը փակ դռների հետեւում պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Սա է եղել Սերժ Սարգսյանի դիվանագիտական ժառանգությունը,որը ՔՊ-ն մսխեց՝ իր Նիկոլի ու նախկին ԱԽՔ-ի հետ միասին։

Դուք էիք ասում ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Դուք եք հրաժարվել 2019-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներից։
Դուք եք Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

Ու հիշեցնեմ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Բորելի հետեւյալ խոսքերը.«Փաշինյանն առաջին Հայաստանի ղեկավարն է,ով ճանաչեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս»։

Հիմա ի՞նչ եք եկել կեղծիքներ տարածում։

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո դուք ստացել եք 42 հազար քառ կմ տարածքով երկու հայկական պետություն։

Ձեր իշխանության գործողությունների ու անգործության արդյունքում Արցախը հայաթափվել է ,ՀՀ 240 քառ.կմ տարածքն էլ օկուպացված է ։

Ու վախենամ սա դեռ ձեր զիջումների ու կորուսսների վերջը չէ։

Սերժ Սարգսյանի ու մեր հերոսների հաղթանակի շնորհիվ դու՝Արմեն,գնում էիր Արցախում հարսանիք էիր անում։

Դե հիմա էլ գնա…
Կարո՞ղ է գնաս ,բայց ոչ հայկական հարսանիքի։
Շատ-շատ գնաք Շուշիում ձեր սրտի մուղամներ լսեք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031