Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասել եմ՝ լինելու եմ վարչապետ, մի անհանգստացեք.Գլխից գնդակահարես՝ արտահերթի չի գնա.Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրիկայություն է՝ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը նաև մեր ընտանիքի համար էր ողբերգություն. Քոչարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի սիրային անեկդոտը՝ TRIPP համաձայնագրի շրջանակում. «Սենց էլ անորոշ վիճակ» | Դեմ ենք քվեարկելու ԹՐԻՓՓ նախագծին. Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված, քան կարող է լինել ՀՀ շահը. Աննա Գրիգորյանը | Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Մարսել Մաթևոսյանը խորացել էր Թուրքիայի հետքով. Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները Ջրվեժում ձերբակալել են դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին | Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման. Նաիրի Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին | Պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս. էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանին պե՞տք է թուրքերից չվախեցող իշխանություն. հարց՝ Ռուբինյանին | Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ | Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագnրծության լավագույն պատասխանը. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Փաշինյանը գալիս է Աժ | Մենք հանդես ենք եկել ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պшտերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել. Ալիև

Լրահոս

«Կա՛մ զիջում, կա՛մ պшտերազմ» թեզը կեղծ շանտաժ է․ Հայաստանում պшտերազմ բերող մի ուժ կա՝ ՔՊ-ն. Իշխան Սաղաթելյան

«Կա՛մ զիջում, կա՛մ պшտերազմ» թեզը կեղծ շանտաժ է․ Հայաստանում պшտերազմ բերող մի ուժ կա՝ ՔՊ-ն։ Գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպական էժան շանտաժը

Ամեն անգամ, երբ խոսվում է հերթական միակողմանի զիջումը կանխելու մասին, գործող իշխանությունը գործի է դնում նույն պարզունակ շանտաժը.

— «Տիգրանաշենը չհանձնե՞նք, ինչ է՝ պատերա՞զմ եք ուզում»։

— «Ալիևի պահանջով Սահմանադրությունը չփոխե՞նք, ինչ է՝ պատերա՞զմ եք ուզում»։

Ո՛չ։ Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա, և այդ ուժը ՔՊ-ն է։

Բայց Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու և պատերազմի արանքում կա գլխավոր օղակը, որն այս իշխանությունն իսպառ ջնջել է. պետական շահերի վրա հիմնված, գրագետ ու արդյունավետ բանակցելը և երկրի տարածքային ամբողջականության պաշտպանելը։

Ինչպե՞ս կգործեր պետականամետ բանակցողը.

— Սահմանադրական պահանջների հարցում. Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում ուղիղ հղում կա 1991 թ. Ադրբեջանի Անկախության ակտին, որն իր հերթին Ադրբեջանին հռչակում է 1918–1920 թթ. Մուսավաթական հանրապետության իրավահաջորդ՝ մի պետության, որի պաշտոնական քարտեզներով ու փաստաթղթերով Հայաստանի տարածքի կեսից ավելին ներկայացվում է որպես «ադրբեջանական»։

Գրագետ բանակցողը սեղանին կդներ հենց սա. եթե խաղաղության նախապայմանը սահմանադրական տեքստերն են, ապա Ադրբեջանը պետք է առաջինը փոխի իր Սահմանադրությունը։ Այլապես, երկու կողմերն էլ պետք է փոխադարձաբար զերծ մնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։

— Տարածքային պահանջների հարցում. Որպեսզի Բաքուն անընդհատ չներկայացնի նոր պահանջներ, հայկական կողմը պետք է բանակցությունների առաջնահերթ և առանձին օրակարգ դարձնի 2020 թ. հետո ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությունից բռնազավթված տարածքների դեօկուպացիայի հարցը։

— «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի հարցում. Այս կեղծիքին պետք է հակադրել Ադրբեջանի քաղաքներից ջարդերի հետևանքով բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության հիմնավոր հայեցակարգը, ոչ թե լռեցնել ու հետապնդել արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խոսողներին կամ սեփական ժողովրդին պատերազմով սպառնալ։

Բացի այդ կենսական անհրաժեշտություն է բանակցային սեղանին հստակ պահանջով առաջ քաշել բոլոր ռազմագերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը։ Սա կարող է լինի սեփական բանակցային օրակարգ ունենալու դրսևորումներից մեկը։

Քանի դեռ բանակցային օրակարգը թելադրում է միայն Ադրբեջանը, դրանք դադարում են բանակցություն լինելուց և վերածվում են միակողմանի զիջումների անվերջ շղթայի։

Հետևաբար «պատերազմ, թե ամեն ինչ հանձնել» երկընտրանքը կեղծ է, այլընտրանքային լուծումներ կան և դա հնարավոր է հայկական իշխանություն ունենալու պարագայում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031