2 օր անց մարզիչը Մ-23 տարեկանների հավաքականի հետ մեկնելու է Լաս Վեգաս, որտեղ հոկտեմբերի 12-18-ը կայանալու է Աշխարհի առաջնությունը: Ապա վերադառնալու է Երեւան ու մեծահասակների թիմի հետ ուղեւորվի Աստանա՝ մեծահասակների ԱԱ-ին:
«Երկու հավաքականներն էլ պատրաստ են սպասվող պայքարին: Մինչ կարեւոր ստուգատեսների մեկնարկը հավաքներ ենք անցկացրել, Լեհաստանում ենք մրցաշարի մասնակցել, ապա հանդես եկել Բենուր Փաշայանի հուշամրցաշարում: Դրանց արդյունքներով էլ ձեւավորվել են հավաքականների կազմերը: Նախապես երբեք էլ ակնկալիքներիս մասին չեմ խոսում, բայց ամեն ինչ արել ենք, որ լավ հանդես գանք ու մեդալներ նվաճենք»,- Medimax Sport-ի հետ զրույցում ասել է Բաբալարյանը:
Աշխարհի, Եվրոպայի եւ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու ԱԱ-ն, նա մեջքի հետ կապված խնդիր ունի: Մարզչի խոսքով՝ բժիշկները գտնում են, որ նա հնարավոր է վիրահատության կարիք ունենա:


















































