Փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել` նշելով, որ կադրերն ակնհայտորեն հաստատում են, որ որպես տուժող ներկայացվող իրանցիները Գագիկ Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել։
Տեսանյութում Գագիկ Ծառուկյանը նշում է, որ ամբողջ գումարն ինքն է ներդրել, որ Արման Օլամային նույնիսկ «մեկ կոպեկ» չի ներդրել, իսկ երբ ինքն Արմանին ասել է, որ գոնե գումարի 10 %-ը նա ներդնի, Արման Օլամային ասել է, որ ինքը գումար չունի, սակայն այդքանով հանդերձ, հիմնադրված ընկերության 50 % բաժնեմասը գրել է Արման Օլամայիի անվամբ։
















































