Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ջունգլիներոմ 2տասնյակից ավելի փիղ հարբել է՝ խմելով գյուղացիների պատրաստած տնային ալկոհոլային խմիչքը

Հնդկաստանում երկու տասնյակից ավելի փիղ հարբել է՝ խմելով գյուղացիների պատրաստած տնային ալկոհոլային խմիչքը: Արդյունքում հսկաները տապալվել են գետնին ու քնել:

24 փղից բաղկացած խումբը շրջում էր արևելյան Օդիշա նահանգի ջունգլիներով, երբ հանդիպել է մեծ կավե ամանների՝ լցված «մուհուա» ավանդական լիկյորով՝ պատրաստված madhuca longifolia ծառի ծաղիկից, գրում է Daily Mail-ը:

Սալիպադա գյուղի բնակիչները ալկոհոլով տարաները թողել էին ջունգլիներում, որպեսզի խմիչքը խմորվեր: Սակայն ավելի ուշ գալով տարաների մոտ՝ գյուղացիները տեսել են հետևյալ պատկերը. տարաները կոտրված են, իսկ դրանց բեկորների շուրջ ընկած են հարբած փղերը:

Տեղացիներին չի հաջողվել կենդանիներին արթնացնել խորը քնից։ Փղերն արթնացել են միայն այն ժամանակ, երբ հայտնվել են վայրի բնության հարցերով վարչության աշխատակիցները և սկսել թմբուկներ հարվածել: Արդյունքում փղերամը կարողացել է ոտքի կանգնել և դանդաղ քայլել դեպի անտառի խորքերը:

Բնակիչներից մեկի պատմելով՝ նախկինում փղերը ևս խմել են «մուհուա»՝ երբեմն ավերիչ հետևանքներով:

«Նրանք սիրում են դա։ Այն մաքուր է, համեղ է և թունդ»,- The Times-ին ասել է Wildlife SOS-ի գործադիր տնօրեն Կարթիկ Սաթյանարայանը:

Ըստ նրա՝ որոշ փղեր կախվածություն են ձեռք բերել «մուհուա»-ից և սկսել են կատաղի որոնումներ ալկոհոլի համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև