«Արմենպրես»-ը գրում է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Արարատ լեռան վրա մոդուլային ռազմաբազա է կառուցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա գտնվող ռազմաբազան հագեցած է լինելու գիշերային տեսանելիության տեսախցիկների ժամանակակից համակարգերով և ինքնակառավարվող զենքերով։


















































