Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը այցելել է Հայաստանին սահմանակից Գեդաբեյի, Դաշքեսանի և Քելբաջարի (Քարվաճառ-խմբ․) ուղղությամբ տեղակայված զորամասեր։
ԳՇ պետը անձնակազմին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատարի առաջադրած խնդիրների մասին։


















































