Բաքվի կահույքի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի գործով Ադրբեջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է քննություն։
Այսօր հայտնի է դարձել, որ տուժածներից մեկը՝ 1996 թ. ծնված Ադիլ Այդինը հիվանդանոցում մահացել է։ Այսպիսով մահացածների թիվը հասել է 10-ի։


















































