107 թեկնածու՝ ԲՀԿ նախընտրական ցուցակում. հայտը ներկայացվել է ԿԸՀ | Կառավարումը սկսվում է կարգապահությունից. Մարդիկ վախենում են երկարաժամկետ պլաններից. Աստղիկ Մատինյան | Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից, քանի որ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ հայտարարություն | Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց | Սամվել Կարապետյանին մեկուսացնելով և վարչական ռեսուրսը չարաշահելով՝ իշխանությունը փորձում է կանխել անխուսափելի փոփոխությունը. Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) | Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին | Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին՝ օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Ստամբուլում | Բաթումի քաղաքում մեկնարկել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, մարզահագուստների վրայից բացակայում են մեր պետության խորհրդանիշները. Գոռ Ոսկանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես վերահսկվող տարածք. Դավիթ Անանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք ընտրում ենք Հայաստանը. իրեն չհարգող պետությունը հարգանքի չի արժանանում ոչ ոքի կողմից. Թաթոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է դադարենք ապրել սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների տրամաբանությամբ. Դրմեյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է դառնանք այն սերունդը, որը չի հանձնվում, ժամանակն է պայքարի. Շահեն Հարությունյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու կարևորագույն որոշում ենք կայացրել. Արմեն Գալստյան | «Միասնության թեւեր» կուսակցությունն ամփոփում է համագումարի արդյունքները, ներկայացնում ընտրական ցուցակը | Հաստատվել է «Միասնության թեւեր» կուսակցության ընտրական ցուցակը

Լրահոս

ՊՆ-ն նոր հայտարարություն է արել

Հայկական բանակի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։
Դեռ նախորդ տարվա նոյեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոխարինման գործընթացը, և միջազգային գործընկերների հետ աշխատանք է տարվում։
«Նոր համազգեստի ընտրության հարցում ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջնորդվում է միջազգային փորձի փոխանակման միջոցով իրականացվող ուսումնասիրությունների և ՆԱՏՕ-ի չափորիշիչների համապատասխան։ Ուսումնասիրվել են ՆԱՏՕ անդամ երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Չեխիայի համազգեստների օրինակները», — հայտարարել են գերատեսչությունից։
Նոր համազգեստի ներդրումից հետո պաշտպանության նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի, բանակում գործող նմուշի համազգեստի վաճառքը կարգելվի։
Հիշեցնենք, որ կառավարությունը դեռ նախորդ տարի մրցույթ էր հայտարարել՝ նպատակ ունենալով ներգրավել բոլոր այն մասնագետներին, որոնք կարող են ներկայացնել դիզայնի և հագուստի որակի իրենց պատկերացումները։ Մրցույթին հայկական մի քանի ընկերություն էր մասնակցել։ Նրանք անցել էին որակավորման առաջին փուլը։ Բայց երկրորդ փուլին մասնակցելու համար հայտեր էին ներկայացվել միայն զորքի մի տեսակի համար զինծառայողների հագուստի ստեղծման համար։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930