ՏԱՍՍ-ի հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ՝ կապված տարածաշրջանում արմատական փոփոխությունների հետ,
Ըստ նրա՝ հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ իրենց խաղաղապահների մնալու պայմանները կքննարկվեն միայն ադրբեջանական կողմի հետ։
Գալուզինի խոսքով՝ երկխոսությունն Ադրբեջանի հետ կրում է «կառուցողական» բնույթ։


















































