Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնում է , որ մարտի 13-ին, ժամը 3-ի սահմանում, օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցներ են զոհվել։
Ըստ տեղեկությունների՝ ոստիկանի կողմից հրազենի հետ անզգույշ վարվելու հետևանքով մեկ կրակոցով վիրավորվել են ոստիկաններ Ռամիզ Իսմայիլովը և Աբիդ Մուստաֆազադեն։ Նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։