Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով | Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին․ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակությունում | Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ առաջնային են անվտանգությունը, հարգանքը և արդար վարձատրությունը․ Նաիրի Սարգսյան | Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ Ծառուկյան | Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով | Պատերազմում երկու ոտքը կորցրած Արմանին կրկին վիրահատություն է անհրաժեշտ

Լրահոս

ՆԳ նшխшրшրը կhեռшնш՞․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՆԳ նախարար Վահե Ղազարյանի փոխարեն երեկ ԱԺ բյուջետային քննարկումներին ներկայացած փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրինք՝ ինքը ՆԳՆ շենքի՞ց է եկել խորհրդարան, եթե այո, ապա ինչպե՞ս է ճեղքել սրբազան պայքարի մասնակիցների շարքերը, որոնք վաղ առավոտից շրջափակել էին ՆԳՆ շենքը եւ Վահե Ղազարյանի հետ հանդիպում էին պահանջում։ Ի դեպ, հենց այդ պատճառով էլ ՆԳ նախարարը չեկավ խորհրդարան, թեեւ նախապես ծրագրված էր, որ համակարգի ղեկավարն է ներկայացնելու իրենց հաշվետվությունը: Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ ՆԳ շենքից է դուրս եկել: Ինչպե՞ս` հետնամուտքո՞վ։ «Հետնամուտք չկա, մի մուտք է»,- փոխնախարարի փոխարեն պատասխանեց նրան ուղեկցող պաշտոնյան։

Իրականում փոխնախարարը հետնամուտքից է դուրս եկել, եւ դա է պատճառը, որ նրան ոչ մեկը չի նկատել: Նույնկերպ կարող էր վարվել նաեւ նախարար Վահե Ղազարյանը, սակայն նա նախընտրել է այդ պատրվակով ԱԺ չգալ: Կա՛մ իսկապես նրա օրերը հաշված են, եւ նա հեռանում է համակարգից, կա՛մ իսկապես որոշակի ապրումներ ունի վերջին իրադարձությունների, իր հայրենի Տավուշից հող հանձնելու կապակցությամբ:

Ըստ որոշ լուրերի, նա մի քանի անգամ ցանկացել է դիմում գրել հեռանալ, Փաշինյանի հորդորով հետ է կանգնել մտադրությունից։ Սակայն լուրեր կան, որ Փաշինյանն էլ է հակված նրան փոխարինելու, անգամ ապագա պաշտոնն են նշում` Պետական պահպանության ծառայության ղեկավար, ինչը պաշտոնաթող անելուն համազոր է: Հայտնի է, որ ոստիկանական բռնի գործողությունները համակարգում են ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։

Ճի՞շտ է, որ Դուք եք համակարգում հակաիշխանական ցույցերի մասնակիցների դեմ վայրագությունները․ այս հարցին Սարգսյանը նետեց` ստահոդ լուրերին չեմ պատասխանում։ Ի՞նչն է ստահոդ, որ Դո՞ւք եք ղեկավարում, թե՞ որ վայրագություններ չկան: Հարցը մնաց անարձագանք»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Facebook
Twitter

Կարդացեք նաև