Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Թուրքիայի կենտրոնական շրջանում այսօր առավոտյան ռազմական ինքնաթիռ է վթարվել։
«SF 260D» մակնիշի ուսումնական ռազմական օդանավը օդ է բարձրացել Կայսերի քաղաքում գտնվող 12-րդ ավիաբազայից, սակայն թռիչքի մեկնարկից րոպեներ անց կործանվել է։
Ինքնաթիռի անձնակազմի երկու անդամներն էլ զոհվել են։
Վթարի պատճառներն այս պահին հայտնի չեն։


















































