Միացյալ Նահանգները չի մասնակցում Իրանի դեմ իսրայելական բանակի գործողություններին, ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավետի հայտարարության մեջ:
«Մենք հասկանում ենք, որ Իսրայելը նպատակաուղղված հարվածներ է հասցնում Իրանի ռազմական օբյեկտներին՝ որպես ինքնապաշտպանություն և ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի դեմ Իրանի բալիստիկ հրթիռների հարձակմանը», — ասվում է հայտարարության մեջ, գրում է CNN-ը:


















































