Երեկ՝ հոկտեմբերի 25 -ին, տեղի է ունեցել երգիչ, դերասան Ներսես Ավետիսյանի եղբոր՝ Գեղամ Ավետիսյանի հարսանյաց արարողությունը։ Զույգը նախ գեղեցիկ արարողակարգով զագսավորվել է, հետո եկեղեցում ստացել օրհնություն ու արդեն երեկոյան գերշքեղ խնջույք կազմակերպել։ Հյուրերի քանակը մոտ 600-ի էր հասնում։ Դե իսկ երգիչները հայկական շոուբիզնեսի թոփ աստղերն են՝ Միհրան Ծառուկյան, Սիլվա Հակոբյան, Սարգիս Ավետիսյան և այսպես շարունակ։ Հյուրերի շարքում ևս հայ հայտնիներ և բլոգերներ կային, ովքեր շատ լավ ու ուրախ ժամանակ են անցկացրել ու ողջ ընթացքով կիսվել ինստագրամյան իրենց էջերում։


















































