Skip to main content

Արցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկnւպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով | «Ուժեղ Հայաստան»-ի տղերք, մի բան չեմ հասկանում․ ինչո՞ւ էս տղու կողքը չկանգնեցիք․ Օգտատեր | Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ. Hetq | ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով․ Սուրեն Սուրենյանց | Հուսով եմ՝ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. Փաշինյան | Գեղարքունիքում «Opel»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | ՔՊ = #եռապատերազմի կուսակցություն. Նարեկ Կարապետյան | Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա | Ժողովրդի անունը, պարզվեց Նարեկ Նալբանդյան է, ով այսօր ապրում է Հովիկ Աբրահամյանի տանը. Աննա Գրիգորյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Աննա Հակոբյանի հետևորդը չեմ, չգիտեմ՝ ինչով է նա զբաղված. Զարուհի Փոստանջյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, Դուք բարոյական պարտք ունեք Արեգնազ Մանուկյանի նկատմամբ. Ռուզաննա Ստեփանյան | Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հետո, կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ Զաքարյան | Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է. ՆԳՆ Ոստիկանություն (տեսանյութ)

Լրահոս

Պետական բյուջեն բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է՝ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է հայեցակարգի տրամաբանությամբ. Նիկոլ Փաշինյան

Սկսում ենք ՀՀ-ի 2025 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումները և ուզում եմ այդ քննարկումները սկսել պետական բյուջեի ընկալման մի  դիտանկունից, որը հատվածական քննարկել ենք, բայց համակարգված քննարկելու առիթ երբեք չենք ունեցել: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ քննարկումը մեկնարկելու համար պետք է վկայակոչեմ  հայեցակարգային մի քանի կարգախոս բանաձևեր, որոնք առաջարկել եմ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշա հեղափոխությունից առաջ և հետո: Այդ բանաձևերից առաջինը հետևյալն է՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը»: Երկրորդը հետևյալն է՝ «հարստացիր և հարստացրու», երրորդը՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես», չորրորդ բանաձևն է՝ «հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ», հինգերորդը՝ «այստեղ պետություն, այստեղ հաց,  այստեղ հայրենիք, այստեղ կաց»: Այս բոլոր բանաձևերն ուզում եմ դնել իրական Հայաստանի  հայեցակարգային շրջանակի մեջ  ու այդ դիտանկյունց մեկնարկել բյուջետային քննարկումներն այն ընկալմամբ, որ ասելիքը վերաբերում է  ոչ միայն 2025 թվականի պետական բյուջեին, այլև Հայաստանի Հանարպետության պետական բյուջե հասկացությանն  ընդհանրապես»,- ասաց նա:

«Եվ ուրեմն  ինչ է ՀՀ ետական բյուջեն: ՀՀ պետական բյուջեն  մեր բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու  մեծ ընտանեկան  բյուջեն է: Երկրում կան տարբեր բյուջեներ՝ համայնքային, որ ձևավորում են  համայնքներն ավագանիների հետ, մասնավոր կազմակերպությունների բյուջեներ, կան նաև ընտանեկան բյուջեներ: Չեմ կարծում, թե Հայաստանում շատ են այն ընտանիքները, որ հաշվարկում,  նախապես պլանավորում են իրենց տարեկան եկամուտները, բայց եթե մեր ընտանիքներում բյուջետային հաշվարկների փաթեթեներ  չկան, չի նշանակում, թե  ընտանեկան բյուջեներ չկան: Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն  է հայեցակարգային տրամաբանությամբ  ՀՀ բյուջեն մեր հավաքական ընտանիքի բյուջեն է, որովհետև այն ձևավորվում է մեր բոլորիս, ՀՀ-ում ապրող և գործունեություն ծավալող  քաղաքացիների ու բնակիչների աշխատանքի ու գործունեության արդյունքում»,- ասաց Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև