Skip to main content

ՍԴ դիմողները կամ խորքային ամնեզիա ունեն կամ տառապում են քաղաքական կրիտինիզմով | Հայաստանի գրողների միության մրցանակակիրների անունները հայտնի են | Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմության դիմումները և ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը | Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վիճարկման մասով ՍԴ որոշումը կհրապարակվի 17։55-ին | Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. Կարապետյան | Դանակահшրել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար | էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը. ԳԹԿ | Մինսկը ԵԱՀԿ-ին կոչ է արել վերադառնալ եվրասիական անվտանգության ապագայի շուրջ լուրջ երկխոսությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էն ժամանակ նման բան չի եղել. Փաշինյանը` Վեդիի ջրամբարում | «Բարսելոնայից» վերադարձ և անորոշություն․ Անգլիացի հարձակվողը խոսել է իր ապագայի մասին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով | Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում | Մենք Արգենտինայի հետ հավասարը հավասարի պես պայքարեցինք․ Կաբո Վերդեի դարպասապահ | Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն է. Նարեկ Կարապետյան

Լրահոս

Ընտրովի մոտեցում կրթական ծրագրերի իրականացմանը Հայաստանում

Ներկայացնում ենք ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանի հոդվածը․

Ինչպես հայտնի է, Հայաստանում դրամաշնորհային ծրագրերի իրականացմամբ զբաղվող արտասահմանյան կազմակերպությունների գործնեության ընթացքում կրթության ոլորտը գտնվում է ամենաառանցքային տեղում։ Եթե ավելի մանրամասն,ապա գրեթե բոլոր կազմակերպությունները այս կամ այն կերպ կապված են կրթության ոլորտում բազմազան և երկարաժամկետ ծրագրերի հետ: Որպես օրինակ կարելի է հիշել արևմտյան դրամաշնորհային կազմակերպությունների գործունեությունը, ինչպիսիք են USAID-ը և “Open Society” — ն (Սորոսի հիմնադրամը), որոնք վերջին տասը տարիների ընթացքում հայկական ՀԿ-ների միջոցով Հայաստանում իրականացրել են ավելի տասնյակ միլիոնավոր դոլարների կրթական ծրագրեր։ Արևմտամետ ՀԿ-ները հիմնական շեշտը դրել են Հայաստանի տարբեր դպրոցներում դասարանների և լսարանների վերանորոգման համար դրամաշնորհների տրամադրմանը և աշակերտների, ուսանողների և դասախոսների համար տարաբնույթ “կրթական սեմինարների” անցկացման վրա: Բայց կա մի շատ կարեւոր նրբերանգ. Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ, օրինակ, դպրոցների վերանորոգման համար հատկացված գումարները փոքր ցուցանիշ են զբաղեցնում ընդհանուր “թվերի” մեջ և համեմատելի են վերը նշված ֆոնդերի գովազդային ծախսերի հետ ‘ իրենց գործունեությունը PR անելու համար: Իսկ իմնական գումարները հատկացվում էին արևմտամետ ՀԿ-ների կողմից հիմնականում այսպես կոչված “թրենինգների” համար, որտեղ ուսանողներին, աշակերտներին, մանկավարժներին և դասախոսներին ներշնչվում էին նեո-լիբերալ գաղափարներ (ԼԳԲՏ օրակարգ, Հայաստանի պատմության վերանայում, արևմտյան արժեքների քարոզչություն): Այսինքն , իրենց գործնեության հիմնական նպատակը հանդիսանում էր, ոչ թե կրթական համակարգի բարելավման գործընթացը այլ մատաղ սերնդի “դաստիրակումը” համաձայն լիբերտարիական գաղափարախոսության ամենա անընդունելի թեզերի ներքո։ Ի տարբերություն արևմտյան կազմակերպությունների, հիմնադրամներն ու կազմակերպությունները , որոնք ներկայացնում են Եվրասիական վեկտորը, հիմնական շեշտը դնում են “խելացի դպրոց”ծրագրի շրջանակներում նորագույն տեխնոլոգիաներով ուսումնական հաստատությունների գերժամանակակից ուսումնական սարքավորումներով դպրոցների հագեցման ուղղությամբ և հիմնանորոգման լայնածավալ նախագծերի վրա: Որպես օրինակ դիտարկենք ռուսական “Եվրասիա” ԱՈԿ-ի գործունեությունը, որի դրամաշնորհային ծրագրերն ու թրեյնինգները մանկավարժական կազմի և դպրոցականների/ուսանողների համար չեն կրում որևէ քաղաքական բաղադրիչ, այլ աշխատում են բացառապես դասախոսական կազմի որակավորման բարձրացման և աշակերտների/ուսանողների շրջանում գիտելիքների, ավանդական արժեքների, ազգային ինքնության պահպանման և եվրասիական աշխարհատարածքի ժողովուրդների ընդհանուր հիշողության վերականգնման ուղղությամբ: Չնայած կրկնենք, որ իհարկե, ուսումնական հաստատությունների հրատապ կարիքները չեն մնում առանց ուշադրության նույն “Եվրասիա” ԱՈԿ ի կողմից: Օրինակ, “Եվրասիական լիցեյ” ծրագրի շրջանակներում Ղրղզստանի Հանրապետությունը ստացել է 100 ժամանակակից դպրոցական ավտոբուս “Եվրասիա”ՈԱԿ-ից ։ Ավտոբուսները նախատեսված են Ղրղզստանի հեռավոր շրջաններում երեխաների անվտանգ և հարմարավետ ուղևորությունների համար դեպի դպրոց։ Ի դեպ, ծրագրի նպատակը ոչ թե մեկանգամյա օգնությունն է, այլ “Եվրասիական ճեմարան”նախագծի շրջանակներում ուսումնական կենտրոնների ձևավորումը: “Եվրասիա” ՈԱԿ-ի գործնեության շրջանակներում վերը նշված ծրագրի իրականացումը ենթադրում է լայնածավալ օգնության տրամադրում ուսումնական հաստատություններին.։ Այս նախաձեռնության համաձայն, վերանորոգվում են ուսումնական շենքերը, ներդրվում են ուսուցման ժամանակակից մեթոդներ, կազմակերպվում են ուսուցիչների պրակտիկա և կրթաթոշակային ծրագրեր: Ինչպես հայտնի է, “Եվրասիա” ՈԱԿ-ը Հայաստանում ծավալել է աննախադեպ ակտիվություն ՝ ամենադրական իմաստով և վերը նշված չափանիշների և ծրագրերի շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարարությանը առաջարկել է հայկական դպրոցների վերանորոգման, գերժամանակակից սարքավորումներով հագեցման, աշակերտների և դասավանդողների համար հատուկ կրթաթոշակների ծրագիր, ինչը, անշուշտ, օբյեկտիվորեն խիստ անհրաժեշտ է հայկական դպրոցների և այլ ՀՀ գործող կրթական հաստատությունների համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև