2024 թվականին Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների քանակը էականորեն նվազել է: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Եթե խոսքը Հնդկաստանից Հաայաստան ժամանած աշխատանքային միգրանտների մասին է, ապա իմ ունեցած տվյալներով նրանց քանակը էականորեն նվազել է»,- նշեց նա: Ֆինանսների նախարարը նշեց, որ Հնդկաստանի քաղաքացիների մասով ավել տեղեկություն չունի։
















































