Skip to main content

Արցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկnւպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով | «Ուժեղ Հայաստան»-ի տղերք, մի բան չեմ հասկանում․ ինչո՞ւ էս տղու կողքը չկանգնեցիք․ Օգտատեր | Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ. Hetq | ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով․ Սուրեն Սուրենյանց | Հուսով եմ՝ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. Փաշինյան | Գեղարքունիքում «Opel»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | ՔՊ = #եռապատերազմի կուսակցություն. Նարեկ Կարապետյան | Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա | Ժողովրդի անունը, պարզվեց Նարեկ Նալբանդյան է, ով այսօր ապրում է Հովիկ Աբրահամյանի տանը. Աննա Գրիգորյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Աննա Հակոբյանի հետևորդը չեմ, չգիտեմ՝ ինչով է նա զբաղված. Զարուհի Փոստանջյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, Դուք բարոյական պարտք ունեք Արեգնազ Մանուկյանի նկատմամբ. Ռուզաննա Ստեփանյան | Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հետո, կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ Զաքարյան | Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է. ՆԳՆ Ոստիկանություն (տեսանյութ)

Լրահոս

Եթե Վրաստանը վաղը փակի ֆրանսիական զենքի համար դեպի ՀՀ իր տարածքը, մեղքի բաժինը կրելու են և՛ Ջավախքի հայերը, և՛ մասամբ ՀՀ իշխանությունները․ Խզմալյան

Թե ինչ կատարվեց Վրաստանում, իմ տեսակետից՝ ոչինչ, ամեն ինչ հենց նոր է սկսվում. Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով Վրաստանի ընտրություններին։

«Փաստորեն, իշխանությունը զավթած «Վրացական երազանքը» նույն միջոցներով՝ կեղծիքներով պահպանեց իշխանությունը։ Սակայն մենք տեսնում ենք, որ ժողովրդի զգալի, ակտիվ մասը զայրացած է, ընդդիմությունը, թեև, ուշացումով, բայց միավորվել է՝ հրաժարվելով մտնել խորհրդարան և նրանք ունեն օրինական առաջնորդ՝ Սալոմե Զուրաբաշվիլին։ Եթե ավելացնենք միջազգային ժողովրդավարական հասարակության աջակցությունը, կարելի է ենթադրել բավական հստակ, որ ամեն ինչ նոր է սկսվում և ռուսամետ իշխանությունը չի մարսելու այս ժամանակավոր և պյուռոսյան հաղթանակը»,-ասաց նա։

Խզմալյանի խոսքով՝ իրավիճակը փակուղի է իշխող կուսակցության համար, որովհետև ԱՄՆ-ն և Եվրոպան չեն ճանաչում այդ արդյունքները, իսկ ԱՄՆ պետքարտուղարի կարճ նամակն, ըստ նրա, կարելի է գնահատել որպես վերջնագիր։ «Հստակ գրված է, որ Վրաստանը պարտավոր է շարունակել իր ժողովրդի ընտրությունը դեպի ԵՄ և եվրոպական քաղաքակրթություն»,-ասաց նա։

Հարցին, թե տեղի՞ն են արդյոք այն դիտարկումները, որ այս ընտրությունը ցուցիչ էր տարածաշրջանի համար, որը գնում է դեպի Ռուսաստան՝ Եվրոպական կուսակցության ղեկավարը նշեց, որ այն փորձ է և երկարատև ազդեցություն  չի կարող մնալ։

«Հայաստանի համար բավական մտահոգիչ է, մյուս կողմից էլ տարածաշրջանում շանս է։ Նկատի չունեմ Հարավային Կովկասում, մեր տարածաշրջանը Հարավ-արևելյան Եվրոպան է, որն իր մեջ ընդգրկում է Մոլդովան, Ուկրաինան, Հայաստանն ու Վրաստանը։ Այդ տարածաշրջանում մենք, այո՛, իսկապես կարող էինք դառնալ ժողովրդավարության առաջնորդ, սակայն  վարչապետ Փաշինյանի շատ անհաջող և շտապողական արձագանքը, որը շտապեց Օրբանի և Ալիևի հետ շնորհավորել բավական խնդրահարույց ընտրությունները, կոպիտ քաղաքական և դիվանագիտական սխալ էր և, կարծես, թուլացնում է մեր այդ հնարավորությունը»,-ասաց նա։

Քաղաքական գործիչը նկատեց, որ Արևմուտքը հստակ տարբերություն է դնում ՀՀ իշխանության և ժողովրդի միջև։

«Հիմա Փաշինյանի մասին նախկին պատրանքներն Արևմուտքում այլևս չկան»,-ասաց նա և նշեց, որ ԵՄ-ին միանալու իրենց ստորագրահավաքը ոչ միայն տեղին և ժամանակին էր, այլև աշխարհաքաղաքական կարևոր դեր է խաղում. «Հիմա ՀՀ-ն այս մռայլ ֆոնի վրա շատ ավելի ժողովրդավարական է երևում»։

Ինչ վերաբերում է վրացական ընտրությունների ազդեցությանը ՀՀ-ի վրա՝ Խզմալյանը մեջբերեց իր գործընկերներից մեկի խորիմաց ակնարկը. «Եթե Վրաստանը վաղը փակի ֆրանսիական զենքի համար դեպի ՀՀ իր տարածքը, ինչը պահանջում է ՌԴ-ն, ապա այդ ողբերգության համար իրենց մեղքի բաժինը կրելու են և՛ Ջավախքի հայերը, որոնք մեծամասաբ  քվեարկել էին Իվանիշվիլիի՝ պրոռուսական կուսակցության համար, և՛ մասամբ հայոց իշխանությունները, որոնք շտապեցին շնորհավորել պրոռուսական այդ կուսակցությանը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև