Skip to main content

Արցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկnւպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով | «Ուժեղ Հայաստան»-ի տղերք, մի բան չեմ հասկանում․ ինչո՞ւ էս տղու կողքը չկանգնեցիք․ Օգտատեր | Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ. Hetq | ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով․ Սուրեն Սուրենյանց | Հուսով եմ՝ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. Փաշինյան | Գեղարքունիքում «Opel»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | ՔՊ = #եռապատերազմի կուսակցություն. Նարեկ Կարապետյան | Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա | Ժողովրդի անունը, պարզվեց Նարեկ Նալբանդյան է, ով այսօր ապրում է Հովիկ Աբրահամյանի տանը. Աննա Գրիգորյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Աննա Հակոբյանի հետևորդը չեմ, չգիտեմ՝ ինչով է նա զբաղված. Զարուհի Փոստանջյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, Դուք բարոյական պարտք ունեք Արեգնազ Մանուկյանի նկատմամբ. Ռուզաննա Ստեփանյան | Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հետո, կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ Զաքարյան | Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է. ՆԳՆ Ոստիկանություն (տեսանյութ)

Լրահոս

ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման սպառնալիքի առաջ. ԱԳ փոխնախարար

Լեռնային Ղարաբաղի հազարամյակների հարուստ պատմություն ունեցող հայկական ժառանգությունն այսօր կանգնած է ոչնչացման և ինքնության խեղաթյուրման սպառնալիքի առաջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ  Վահան Կոստանյանը Մատենադարանում ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որը նվիրված է մշակութային ժառանգության պահպանությանը։

Վահան Կոստանյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում մշակութային ժառանգության վրա հարձակումներն ավելանում են, իսկ մշակութային ինքնության ժխտումը կիրառվում է որպես գործիք՝ հակամարտությունների էսկալացիայի և միջազգային կայունությունը խաթարելու համար։

«Կեղծ խոսույթներ են օգտագործվում՝ մշակույթը դարձնելով բաժանարար գործիք, այլ ոչ թե միավորող գործոն։ Ցավոք, նույնիսկ մեր օրերում միջազգային կոնվենցիաների պարտադիր իրավական ուժ ունեցող սկզբունքները և Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներն անտեսվում են՝ ստեղծելով վտանգավոր նախադեպեր, որոնք սպառնում են մշակութային պաշտպանության գլոբալ համակարգին և արտացոլում միջազգային բազմակողմ ինստիտուտների և մեխանիզմների թուլացումը», — նշեց Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով՝ այս դժվարին իրողությունները ծանր հետևանքներ են ունեցել նաև Հարավային Կովկասում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում, որի հազարամյակների հարուստ պատմություն ունեցող հայկական ժառանգությունն այսօր կանգնած է ոչնչացման և ինքնության խեղաթյուրման սպառնալիքի առաջ Ադրբեջանի կողմից։

Փոխնախարարի խոսքով՝ նման լուրջ վտանգներին դիմակայելու համար ավելի քան երբևէ անհրաժեշտ է ամրապնդել մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ինստիտուտները և գործիքները, ինչպես նաև ուսումնասիրել նորարարական ուղիները մարդկության համատեղ ժառանգությունը պահպանելու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև