Skip to main content

Արցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկnւպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով | «Ուժեղ Հայաստան»-ի տղերք, մի բան չեմ հասկանում․ ինչո՞ւ էս տղու կողքը չկանգնեցիք․ Օգտատեր | Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ. Hetq | ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով․ Սուրեն Սուրենյանց | Հուսով եմ՝ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. Փաշինյան | Գեղարքունիքում «Opel»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | ՔՊ = #եռապատերազմի կուսակցություն. Նարեկ Կարապետյան | Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա | Ժողովրդի անունը, պարզվեց Նարեկ Նալբանդյան է, ով այսօր ապրում է Հովիկ Աբրահամյանի տանը. Աննա Գրիգորյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Աննա Հակոբյանի հետևորդը չեմ, չգիտեմ՝ ինչով է նա զբաղված. Զարուհի Փոստանջյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, Դուք բարոյական պարտք ունեք Արեգնազ Մանուկյանի նկատմամբ. Ռուզաննա Ստեփանյան | Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հետո, կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ Զաքարյան | Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է. ՆԳՆ Ոստիկանություն (տեսանյութ)

Լրահոս

Պայթյուն՝ Երևանի Չայլախյան փողոցի տներից մեկում․ հայտնաբերվել է մոխրացած մարմին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ պարզվում են հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները։

2024թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը` ժամը 04:16-ին, 911 ծառայություն է զանգահարել քաղաքացի և հայտնել, որ Միքայել Չայլախյան փողոցի հասցեներից մեկում պայթյունի ձայն է լսվել:

ՀՀ ՆԳՆ ՓԾ ՀՓՇ ծառայողների կողմից նշված հասցեում հրդեհաշիջում կատարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ։

Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով 56 տարեկան է՝ առանց մշտական հաշվառման վայրի։ Վերջինս ճանաչվել է տուժող։ Կատարվել է դեպքի վայրի և այրված դիակի զննություն։

Պարզվել է, որ պայթյունը և հրդեհը տեղի են ունեցել տան նկուղային հարկում։ Ըստ ձեռք բերված նախնական ստուգման ենթակա տվյալների՝ տուժողը վերանորոգման աշխատանքներ է իրականացրել նշված հասցեում՝ միաժամանակ ժամանակավորապես բնակվելով այնտեղ։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննվել են նշված տան սեփականատերը և մյուս բնակիչները, ինչպես նաև՝ նշված տան հարևանությամբ բնակվող այլ բնակիչներ:

Պայթյունի առաջացման պատճառները, պատճառված նյութական վնասների բնույթն ու չափը պարզելու նպատակով նշանակվել է նաև դատապայթյունատեխնիկական, դատանյութագիտական և դատաապրանքագիտական հանձնաժողովային համալիր փորձաքննություն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև