Skip to main content

Արցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկnւպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով | «Ուժեղ Հայաստան»-ի տղերք, մի բան չեմ հասկանում․ ինչո՞ւ էս տղու կողքը չկանգնեցիք․ Օգտատեր | Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ. Hetq | ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով․ Սուրեն Սուրենյանց | Հուսով եմ՝ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. Փաշինյան | Գեղարքունիքում «Opel»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | ՔՊ = #եռապատերազմի կուսակցություն. Նարեկ Կարապետյան | Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա | Ժողովրդի անունը, պարզվեց Նարեկ Նալբանդյան է, ով այսօր ապրում է Հովիկ Աբրահամյանի տանը. Աննա Գրիգորյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Աննա Հակոբյանի հետևորդը չեմ, չգիտեմ՝ ինչով է նա զբաղված. Զարուհի Փոստանջյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, Դուք բարոյական պարտք ունեք Արեգնազ Մանուկյանի նկատմամբ. Ռուզաննա Ստեփանյան | Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հետո, կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ Զաքարյան | Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է. ՆԳՆ Ոստիկանություն (տեսանյութ)

Լրահոս

Քաղաքացին հայտնվել է բեռնատար գնացքի դիմաց, գնացքը չի հաջողվել շտապ կանգնեցնել. նա հիվանդանոցում մահացել է

Մայրաքաղաքի բնակչուհի Արմինե Դ.-ն հոկտեմբերի 26-ին հայտնվել է Երևանի վարչական սահմաններով ընթացող բեռնատար գնացքի դիմաց՝ երկաթուղային գծերի չարտոնված հատվածում։ Լոկոմոտիվային բրիգադի կողմից ձեռնարկվել են բախումից խուսափելու բոլոր փորձերը, սակայն բեռնատար գնացքը չի հաջողվել շտապ կանգնեցնել: Քաղաքացին ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

«Նշենք, որ այս վայրում երկաթուղային ճանապարհի երթևեկելի հատվածում կառուցվել է բնակելի տան այգու պարսպապատ, ինչը շինարարական նորմերի անթույլատրելի խախտում է:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ցավակցում է մահացածի հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև կոչ է անում քաղաքացիներին պահպանել երկաթուղային ենթակառուցվածքի թույլատրելի հատվածներում հատման կանոնները և ընդգծում է գծերի վրա քաղաքացիների գտնվելու անթույլատրելիությունը։

Բացի այդ, հոկտեմբերի 27-ին Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքը բախվել է ВАЗ 2107 մակնիշի մարդատար ավտոմեքենային, որն անտեսել է լուսացույցի կարմիր ազդանշանը և դուրս եկել ընթացող գնացքի դիմաց: Բարեբախտաբար, լոկոմոտիվային բրիգադի կողմից արտակարգ արգելակման կիրառման հետևանքով բախման հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ընկերությունը հիշեցնում է, որ իր նախաձեռնությամբ պարբերաբար անցկացվում են ակցիաներ՝ քաղաքացիներին երկաթուղային ենթակառուցվածքի հետ փոխգործակցության կանոնների մասին իրազեկելու նպատակով։ Դպրոցականների համար կազմակերպվում են դասաընթացներ, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն կրթության նախարարության հետ համատեղ մշակել է համապատասխան դպրոցական դասընթաց, որը հատկապես կարևոր է երկաթուղու հարևանությամբ գտնվող ուսումնական հաստատությունների համար։ Պարբերաբար կազմակերպվում է «Ուշադրություն, անցում» ակցիան, որի շրջանակներում վարորդներին ևս մեկ անգամ հիշեցվում է գծերի հատման կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտության մասին»,-հայտնում են ՀԿԵ-ից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև