Հաղորդման սկզբնական հատվածում Գևորգ Գրիգորյանը խոսեց պարտության մասին.

«Վերջին տարիների իմ գործունեությունը կախված է պատերազմի պարտության հետ։ Մինչ այդ իմ գիտակցության մեջ նստած է եղել, որ մենք հաղթող ենք։ Եկավ պարտությունը, որը չեմ մարսում։ Դրանից հետո ման եմ գալիս ավելի բարդ փորձություններ, որտեղ հաղթանակ եմ փնտրում իմ մեջ, իմ համար,նորովհետև պարտությունը կուլ չի գնում»։

«Ընկերություն Աստծո հետ»… Գևորգը պատմեց.

«Եկավ մի պահ, որ ես կորցրեցի հավատը և նորից սկսեցի գնալ  դեպի դրան։ Ես շատ հարցերի պատասխան, որը գտնում և կարծում էի, որ անարդար է։ Ավելին` ամեն ինչ է անարդար շուրջս։ Հետո հասկացա, որ ոչ, արդար է, ուղղակի  ես այդ պատճառահետևանքային կապը չէի տեսնում արդարության։ Ցանկացած քայլ ունի հետևանք։ Ես ցավոք սրտի միշտ սովորել եմ իմ սխալների վրա։ Իմացել եմ, որ տվյալ բանը սխալ է ,բայց գիտակցումը չի եղել այնքան, մինչև ես ինքս չեմ արել և չեմ տեսել դրա հետևանքները։ Ես իմ ընկերներից, իմ ծանոթներից ամենա-ամենա սխալներ արած մարդն եմ: Դրա վրա եմ սովորել, իմ մոտ չստացվեց ուրիշների սխալների վրա։ Ես պարտադիր այդ ղալաթը պետք է ինքս անեի, որպեսզի հետո հասկանայի դրա հետևանքները»:

Երեխաների մասին Գևորգ Գևորգյանի ցանկությունը հետևյալն է.

«Ես ուզում եմ այն երեխաները, որ ես կունենամ, մեծանան ազատ մարդիկ ու չվախենան։ Ես այսօր ամենամեծ խնդիրը տեսնում եմ վախի մեջ։ Այդ ամեն ինչը զիջենք, որ խաղաղ լինի։ Սա վախի հետևանք է, որ կարող է նորից կռիվ լինել։ Ես կոզենամ, որ իմ երեխաները չվախենան ոչ մի բանից։ Ամենավախենալու բանը արդեն եղել է`մենք  ծնվել ենք և մահանալու ենք»։