Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Լшց, տшռապանք… Իրինա Հարությունյանը պատմում է տղայի ծшնր առողջական խնդրի մասին

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը ՀՀ վաստակավոր արտիստուհի՝ Իրինա Հարությունյանն էր։

StarNews-ը հետևեց հարցազրույցին ։

Շատերը գիտեն, որ շաբաթներ առաջ դերասանուհու որդու՝Արամի նշանադրությունն էր։ Այս անգամ մենք համացանցում Իռա Հարությունյանին տեսանք այլ կարգավիճակում՝ շատ ակտիվ, ոգևորված սկեսուրի.

«Այո դա մեծ իրադարձություն էր իմ և առհասարակ ընտանիքիս կյանքում։ Անկեղծ լինեմ` ես տղա ունենալով միշտ պատկերացնում էի, թե ինչ կզգամ և ինչ կապրեմ, եթե այդ օրը գա։ Այդ օրը եկավ… Բացարձակ այլ վիճակ է ներսումս տիրում, որովհետև ես ամբողջ կյանքում երազել էի աղջիկ ունենալ՝ երազանքս կատարվեց։ Չեմ տարանջատում իմ տղա, հարս անվանումը մեր հարաբերություններում, մեր տրամադրվածությունում։ Մեր մոտ շփման, ծանոթության ամբողջ ընթացքում ձևավորվեց ուրիշ հարաբերություններ, և ես շատ-շատ երջանիկ եմ։ Աստծո օրհնությամբ` մյուս տարի էլ լիովին կլինի իմ աղջիկը»,-նշեց Իրինան:

Դերասանուհին խոսեց անակնկալ  առաջարկության, կազմակերպչական գաղտնի ընթացքի, իր անմիջական մասնակցության և էմոցիաների  մասին։

«Արժեր, որ իմ Էլենան այդ էմոցիաները զգա։ Ես իրեն ծննդյան օրը դեռ ասեցի, որ կյանքով մեկ միշտ սյուրպրիզներ է լինելու իր մոտ։ Ես պատրաստ եմ, որովհետև իրեն շատ սիրել և իրոք աղջիկ եմ ունեցել»։

«Իրենք դեռ ջահել են, նոր-նոր քայլեր են անում, կարող են սխալվել, բա մեծերն ինչի՞ համար են։ Ինքը դե փոքր է տարիքով, միամիտ, բարի երեխա է։ Ես պետք է ամեն ինչ անեմ,որ կողքին լինեմ։ Վերջերս մի հոլովակ տեսա, որտեղ աղջիկը` դեռ հարսի շորով նստած, սկեսուրը ասում է` դե ասա մամա ու այդ աղջիկը ստիպված ասում է։ Թող մամա չասի, ավելի լավա ծյոծյա ասի, ինչ ուզում է ասի, բայց ստիպված չասի»։

Իրինան խոսեց տղայի առողջության հետ կապված լուրջ խնդրի և հետագա արժեքների մասին.

«Տարիներ առաջ փոքրիկս հանկարծակի հայտնվեց հիվանդանոցում՝ բավականին ծանր առողջական խնդիր ուներ։ Դրանից մի տաս օր առաջ ես ինչ-որ խնդիրների մեջ էի, լացում էի, տառապում էի։ Ես, որ մտա հիվանդանոց ու տեսնելով` ինչ է կատարվում, արժեքներս փոխվեցին։ Մեր արժեքները շատ ժամանակ խառնվում են։ Դուրս եկա այնտեղից լրիվ ուրիշ մարդ։ Նման մի իրավիճակում էլ հայտնվեցի անցած տարի մեծ տղայիս հետ, երբ փոքր առողջական խնդիր կար»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև