Skip to main content

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

Լրահոս

«Մի օպելի պատմություն»․ արտահայտի՛ր սեփական կարծիքդ, բայց մի դատիր ծնողիդ և մի՛ հակադրվիր նրան․ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում դարձավ բուռն քննարկման առարկա։ Հայր ու որդի դարձան հանրային պարսավանքի առարկա, և, ընդհանուր առմամբ՝ արժանիորեն։

Սակայն այդ պատմության մի շատ կարևոր ասպեկտ՝ կապված ներընտանեկան հարաբերությունների էթիկական սկզբունքների խորը վերաիմաստավորման հետ, կարծես թե մնաց աննկատ կամ նվազ քննարկված, իսկ այդ հարաբերությունների համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի չգրված կանոններից մեկը՝ զերծ մնալ ծնողների գործողությունների և հայտարարությունների հանրային մեկնաբանությունից կամ քննադատությունից:

Հիշյալ կանոնը ենթադրաբար դնում է որոշակի սահման, որն անհատը չպետք է հատի՝ իր ծնողի խոսքերն ու գործողությունները հանրայնորեն մեկնաբանելիս կամ գնահատելիս: Անհատը պետք է իր մտքում ձևավորի մի շատ կարևոր սկզբունք, այնուհետև հավատարիմ մնա դրան (և, անհրաժեշտության դեպքում դա՛ հանրայնացնի), ըստ որի ինքը չի պատրաստվում իր վրա վերցնել իր հոր արարքների և խոսքերի մեկնաբանի դերը, քանի որ դրանց պատճառները կարող են հասանալի կամ հասկանալի չլինել իրեն։

Նման վարքագիծը ոչ միայն ցուցադրում է արտաքին զսպվածություն սեփական հայտարարություններում, այլ իրենից ներկայացնում է խորը ներքին գործընթաց, որի ընթացքում կա որդիական անբեկանելի հավատ և գիտակցում, որ հոր յուրաքանչյուր գործողություն և խոսք աներկայորեն ուղեկցվում է իր պատմությամբ, մոտիվացիայով և պատճառաբանությամբ: Միևնույն ժամանակ, այս սկզբունքին հավատարիմ մնալը չի նշանակում կուրորեն ենթարկվել կամ հրաժարվել սեփական կարծիքից։ Արտահայտի՛ր սեփական կարծիքդ, բայց երբե՛ք մի դատիր ծնողիդ և մի՛ հակադրվիր նրան։

Ինչպես որ «անքննելի են Աստծո գործերը», այնպես և անքննելի են ծնողի հայտարարություններն ու գործողությունները, նույնիսկ եթե դրանք չեն համապատասխանում անհատի արդարության պատկերացմանն ու էթիկական հայացքներին։ Այլ կերպ ասած՝ «անքննելի են հորս գործողություններն ու հայտարարությունները, դրանք արժանի են հարգանքի՝ առնվազն դրանց իրական կոնտեքստի վերաբերյալ մեր անտեղյակության տեսանկյունից, ինչպես նաև այն կանխավարկածով, որ դրանց հիմքում ընկած է կենսափորձի մի ահռելի պաշար»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031