Skip to main content

Դիլիջանում մոր մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Թուրքիայի հետ պատերազմ լինի ռուսական ռազմաբազան կարող է դիմակայել 20 րոպե. Սարիկ Մինասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռուբեն թրեվլ» տուրիստական գործակալությունից ստացած տպավորությունը չի փոխվում.Ղազարյանը՝ Ռուբինյանին | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին | ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ | Ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ. hիմա մենք պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Ծառուկյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին | TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախի. Արմեն Աշոտյան | Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում | Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա | Միակ բանը, որն ի պատասխան անում է իշխանությունը, ներքին բռնաճնշումների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է․ Աբրահամյան | Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ» | Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ» | Պետք է մասնակցենք այնպիսի դեմքով, ով հնարավորություն ունի պայքարելու և հաղթելու․ իրենք ձերբակալել, կալանավորել են մեր պոտենցիալ բոլոր թեկնածուներին, դա խնդրահարույց է․ Կարապետյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասել եմ՝ լինելու եմ վարչապետ, մի անհանգստացեք.Գլխից գնդակահարես՝ արտահերթի չի գնա.Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրիկայություն է՝ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը նաև մեր ընտանիքի համար էր ողբերգություն. Քոչարյան

Լրահոս

Արարատի մարզում ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտած ընկերության տնօրենի վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի ապրիլի 3-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար:

Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն, 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, խախտել է ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Մասնավորապես՝ Հ.Ա.-ն, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել էր պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ընդհանուր 10 հազար 665 խմ ծավալի ավազ՝ փչացնելով 12 հազար 18 քմ հողատարածք:

Պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր՝ 20 միլիոն 986 հազար դրամի վնասը 2025 թվականի փետրվարի 28-ին Ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Դատախազը 2025 թվականի փետրվարի 28-ին հաստատել է Հ.Ա.-ի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031