ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ | Փամբակ գետում տղամարդու դին հայտնաբերելուց հետո փրկարարները որոնում են երկրորդ անձին | Երևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ․ ԿԸՀ նախագահ | Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է | Կարելի է քայլուղի բացել ձորից դեպի համալիր, համալիրից՝ ձոր. Փաշինյանը տեղում ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա | «Ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրաստվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը». Արտակ Զաքարյան | 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասին | Ելույթ ունեցողների շարքում տեսա «ամենաթունդ» ընդդիմադիր գործչին, ով սահմանի, ձկան, ընտրության մասին խոսում է նույն հուզմունքով. Անի Գևորգյան | Կսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասին | Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին | Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան | ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան | Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Լրահոս

Անձրևների ժամանակ հանքարդյունաբերական չկшռավարվող թшփոնակույտերից և պոչամբարներից ծшնր մետաղներ են հոսում ջրերի հետ, որոնք առաջացնում են пւռпւցքային հիվшնդություններ. Դուլգարյան

Դուք միայն պատկերացրեք, թե նմանատիպ անձրևների ժամանակ, հանքարդյունաբերական չկառավարվող թափոնակույտերից և պոչամբարներից, լքված հանքախորշերից, որքան ծանր մետաղներ, քիմիական տարրեր են ջրերի հետ հոսում, հանգրվանում գետերի հատակներում և գյուղատնտեսական հողերում, վերջնարդյունքում` մարդկանց, երեխաների օրգանիզմում։ Ու այդպես ամեն տարի, ու շուրջ տարի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Դուլգարյանի խոսքով՝ տարբեր հանքարդյունաբերական համայնքներում, որը բնորոշ չէ մի համայնքին ու մի տարածքին, այդ խնդիրն առկա է:

«Խոսքը վերաբերվում է կոնկերտ Ալավերդու տարածաշրջանի մասին, իսկ ինչ վերաբերվում է Զանգեզուրի տարածքում չկառավարվող թափոնակույտերին ՝ այս պահին դեռևս ստույգ տվյալներ չունեմ, բայց հանքարրդյունաբերական բոլոր համայքներում կան հանքախորշեր, փակ հանքեր, որոնք ժամանակին շահագործվել են, սակայն հիմա չեն շահագործվում և հիմա որևէ մեկը դրանց կառավարմամբ չի զբաղվում: Այդ հանքախորշերից միշտ ջրեր է դուրս գալիս, այդ թվում՝ դրենաժ՝ այսինքն տարբեր քիմիական միացություններ խառնվում են: Օրինակ, այդպիսի հանքախորշեր կան Ալավերդիում,  որոնք հանք են եղել, հետո չեն շահագործվել, օրինակ, կան նաև չռեպուտիվացված պոչամբարներ,  վատ ռեպուտիվացված «Նազիկի» պոչամբարը, որը գտնվում է Ախթալայի վանքի մոտ, չգործող «Պայթուցիկների ձորի պոչամբարը և գործող, բայց որն արդեն պետք է ռեպուտիվացված լիներ՝  «նահատակի» պոչամբարը», -ասում է Դուլգարյանը:

Նրա խոսքով՝ «Նահատակի» պոչամբարը ՇՄԱԳ-ի հաշվետվությամբ 2024-ից պետք է ռեպուտիվացված լիներ, բայց առայժմ ռեպուտիվացված չէ. «Ախթալա, Շամլուխի հատվածում և այդ թվում Արամյանցի դղյակին կից հատվածում բազմաթիվ թափոնակույտեր կան, այսինքն այդ հանքերից տարբեր տասնամյակներում, սկսած Սովետական միության տարիներից և ավարտած անկախության տարիներով՝ տարբեր թափոնակույտեր են լցվել  ուղղակի բացօթյան տարածքում: Քանի որ դրանք այնպիսի հանքեր են, որ իրենցից  պղինձ ու մոլիբդեն են փորձում կորզել, բացի այդ նշված մետաղզներից, նաև այլ ուղեկից քիմիական տարրեր և մետաղներ են պարունակում, այսինքն կարող է լինել մկնդեղ նաև». -ասաց Դուլգարյանը:

Նրա խոսքով՝ անձրևների ժամանակ դրանք հոսում, լցվում են Դեբեդ գետը, խառնվում գետի ջրերին յուրաքանչյուր անձրևի ժամանակ, իսկ քանի որ դրանք  չկառավարվող թափոնակույտեր են, այդ թվում նաև գյուղատնտեսական նշանակության հողերում, իսկ ոռոգման սեզոնին հայտնվում են նաև ոռոգման այգիներում. «Բնականաբար, այդ ծանր մետաղների հագեցվածությունը ինքը ոռոգման համակարգով հայտնվում է գյուղատնտեսական նշանակության հողերում, դրանց վրա աճեցրած բերքով մարդիկ սնվում են և դա բնականաբար հայտնվում է մարդու  օրգանիզմում: Ժամանակին տարբեր ուսումնասիրություններ են իրականացվել տարբեր կենտրոնների կողմից տվյալ հատվածում, պարզել են , որ առկա է այդ ծանր մետաղների առկայությունը, օրինակ մկնդեղի բարձր կոնցետրացիաները  մարդկանց օրգանիզմում՝ հատկապես երեխաների, և նաև գյուղատնտեսական նշանակության մթերքների մեջ են հայտնաբերվել: Նման իրավիճակը վերաբերվում է բոլոր այն համայքներին, որտեղ կան չկառավարվող թափոնակույտեր»- ասաց Դուլգարյանը:

Խոսելով այն մասին, թե այդ նյութերն ինչ ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա ՝ պատասխանեց.

«Դրանք կոնսերոգեն և ոչ կոնսերոգեն տարբեր հիվանդությունների՝ չարորակ և ոչ չարորակ հիվանդությունների,  ինչու ոչ նաև ուռուցքների պատճառ կարող են դառնալ: Իրենք կարող են նաև սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ դառնալ, նայած թե որ տարրն է այս դեպքում ավելի շատ՝ ցինկը, մկնդեղը, կապարը,  թե՞ նիկելը, որոնք կարող են տարբեր հիվանդությունների տարածման պատճառ լինել»- եզրափակեց Դուլգարյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև