Skip to main content

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար | Ինչ է քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Իրանի դեսպանի հետ | ՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում | Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյան | Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել | Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Լրահոս

Հարկադիր կատարողը բոլորիս իրավունքների պաշտպանն է, մարդու իրավունքները պաշտպանողը. Սրբուհի Գալյան

ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մայիսի 5-ին նշում է կառույցի կազմավորման 27-ամյակը և հարկադիր կատարողի մասնագիտական օրը։ Այդ առիթով Ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պաշտոնատար այլ հյուրեր, Ծառայության ղեկավար կազմն ու սպայական անձնակազմը։ Շուրջ 27 տարի գործող ծառայության և հարկադիր կատարողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է հարկադիր կատարողի կերպարի, մասնագիտական ծառայության կարևոր առաքելությանը նվիրված տեսանյութի ցուցադրությամբ։

Հարկադիր կատարողի մասնագիտական տոնի կապակցությամբ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր շնորհավորանքում նշել է. «Հարկադիր կատարողը բոլորիս իրավունքների պաշտպանն է, արդարադատության նպաստողն ու մարդու իրավունքները պաշտպանողը: Հարկադիր կատարողի ծառայությունը պետք է միտված լինի քաղաքացուն սպասարկելուն: Ես հույս ունեմ, որ ձեր աշխատանքն իրականացնելիս առաջնորդվում եք ամենակարևոր սկզբունքով, այն է՝ քաղաքացու իրավունքների պատշաճ պաշտպանությունը։ Այսօր հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարելի է ասել թևակոխել է զարգացման նոր փուլ, սա նշանակում է, որ մենք պետք է դուրս գանք այն կաղապարից, որը ժամանակին փաթաթվել է Ծառայությանը, խոսքն այն կաղապարի մասին է, որ մարդիկ Ծառայությանը վերաբերել են որպես պատժող ինստիտուտի և ժամանակն է, որպեսզի այդ կաղապարը քանդվի և մեզ իրապես վերաբերեն որպես իրավունքների պաշտպանություն իրականացնող ինստիտուտի: Շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը քաղաքացու հետ շփվելիս ցուցաբերի մարդկային կարևոր հատկանիշներ, որպեսզի ձևավորի այն պատկերացումը, որը մենք ենք ցանկանում միասին ստեղծել։ Նոր փուլ թևակոխել նշանակում է նորարարության նոր մակարդակ։ Նշանակում է, որ թվային գործիքների այս դարում պետք է զարգանանք և ինքնակրթվենք: Ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հաշտ են նոր իրականության և թվային նոր գործիքների հետ։ Ես հույս ունեմ, որ այն թվային համակարգը, որը մենք կունենանք, կհեշտացնի բոլորիս աշխատանքը: Ավելորդ չի լինի նշել, որ դուք արդարադատության իրականացման շղթայում վերջնական դերակատարն եք»:

Անձնակազմին ուղղված շնորհավորական իր խոսքում Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն ընդգծել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կարգախոսի կարևորությունը՝ բարձր գնահատելով Ծառայության աշխատակիցների նվիրվածությունն ու պատասխանատվությունը․ «Օրենքը չի կարող լինել օրենք, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ։ Սրանք զուտ խոսքեր չեն, այն ամբողջական փիլիսոփայություն է օրենքի պաշտպանության՝ լուռ, բայց վճռական իրականացման մասին։ Այլապես, անձանց իրավունքները կլինեն տեսական, երևակայական և անիրական։ Ինձ համար ձեր աշխատանքի լավագույն գնահատականը ձեր անմնացորդ նվիրումն ու պրոֆեսիոնալ մոտեցումն է, որակյալ, առողջ թիմային աշխատանքը և, ամենակարևորը, կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ բոլորիս անհանդուրժողականությունը։ Վստահ եմ՝ առաջնորդվելով սկզբունքայնությամբ, մասնագիտական պատասխանատվությամբ, ուժեղ ու կայացած պետական ինստիտուտներ ունենալու ձգտմամբ՝ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել նոր ու կարևոր ձեռքբերումների՝ ի շահ մեր պետության ու քաղաքացու առջև ունեցած մասնագիտական պատասխանատվության»:

Տոնական օրը նշանավորվել է երդման և ծառայողական վկայականների հանձնման արարողությամբ։ Նորանշանակ հարկադիր կատարողները հանդիսավոր երդվել են հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության օրենքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքները, բարեխղճորեն ծառայել ժողովրդին։ Հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ խրախուսական տարբեր պարգևներ են հանձնվել նաև ծառայողական պարտականություններն օրինակելի և բարեխիղճ կատարած մի շարք աշխատակիցների։

Facebook
Twitter

Կարդացեք նաև