Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով | Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին․ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակությունում | Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ առաջնային են անվտանգությունը, հարգանքը և արդար վարձատրությունը․ Նաիրի Սարգսյան | Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ Ծառուկյան | Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով | Պատերազմում երկու ոտքը կորցրած Արմանին կրկին վիրահատություն է անհրաժեշտ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամու հրթիռակոծությունների ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանյան` թուրքին վաճառված, հայրենիք ծախած. տաշիրցիներ | 2026-ի փոփոխությունները և հարաբերությունների գաղտնիքները՝ ըստ նումերոլոգիայի | Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը՝ գերմանական տեխնիկայով. Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել. Ալեն Սիմոնյան | Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին | Ներկայիս իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար. Արտակ Զաքարյան | «Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա»․ Սարգիս Մադաթյան

Լրահոս

Կյանքից հեռացել է ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը

89 տարեկանում մահացել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

Նա 1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ։

1960-1960 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1964-1968 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի իսնտիտուտի ավագ գիտաշխատող, 1968-1970 թթ.՝ լաբորատորիայի բաժնի վարիչ, 1970-1980 թթ.՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, 1980-2006 թթ.՝ տնօրեն։ 1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, 1983-1993 թթ.՝ ԵՊՀ գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1993-2006 թթ.՝ ԵՊՀ ռեկտոր։ 2006 թվականից իր ստեղծած ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչն է, 2006-2021 թվականներին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ։ Մարտիրոսյանը ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է։

Հետազոտությունների բնագավառը

Քվանտային ռադիոֆիզիկա, գերհաղորդականության կիրառական պրոբլեմներ, տիեզերական հետազոտություններ, ռադիոաստղագիտություն, Երկրի բնական պաշարների ուսումնասիրություններ ռադիոֆիզիկական մեթոդներով։

Մարտիրոսյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, որոնք վերաբերում են դեցիմետրական տիրույթի քվանտային ուժեղացուցիչների ստեզծմանը և դրանց ռադիոաստղագիտական կիրառություններին, քվանտային էլեկտրոնիկայի համար արհեստական բյուրեղների ստեղծման տեխնոլոգիաների կատարելագործմանը, բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի մշակմանն ու ներդրմանը։ Մասնավորապես առաջարկել է մակարդակների շրջման սխեմա, որը թույլ է տալիս միաժամանակ ուժեղացնել տարբեր հաճախություններով երկու ազդանշաններ։ Փորձնականորեն այդ սխեման իրականացրել է 21 սմ և 3 սմ ալիքի երկարությունների համար։

Մարտիրոսյանի մշակած ալիքատարային քվանտային ուժեղացուցիչը РАТАМ-600 մեծ ռադիոաստղադիտակի ընդունող համակարգի զգայունությունը մեծացրել է 14 անգամ, որը թույլ է տվել հետազոտել տիեզերական մի շարք լազերային աղբյուրների ռադիոճառագայթումը։ Նրա գիտական ղեկավարությամբ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծված բարձր զգայնության ռադիոընդունիչ սարքերը լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Պրիրոդա» և «Օկեան» տիեզերական ծրագրերում, ինչպես նաև ռադիոաստղագիտական և բժշկակենսաբանական հետազոտություններում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև