Skip to main content

Երկրաշարժ է գրանցվել | Ասատուր Խաչատրյանը Ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել | «Ձեր միջի կրքոտ հռետորին մի կողմ դրեք». «Այդ դեպքում Ձեզ էլ պետք ա դնենք մի կողմ». Գրիգորյան-Փաշինյան բանավեճ՝ ԱԺ-ում | ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող որևէ տարածք չկա, և սա էր կառավարության դիրքորոշումը երկու տարի առաջ. Մարուքյան | Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպան | 37-ամյա զինծառայողը մահшցել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ | Անհաջող ատեստավորումից հետո՝ ողբերգակա՞ն ավարտ․ Սիսիանի զորամասում լեյտենանտի դին է հայտնաբերվել | Այսօր կրկին զոհ ունենք բանակում | Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանի հարցը՝ Փաշինյանին | Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին

Լրահոս

Աnւտիզմ ունեցող երեխային «Վերջին զանգին» չմասնակցելուն խոչընդոտելը հակամանկավարժական արարք է. կրթության փորձագետ

«Իմ որդին չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհը». այս խոսքերը գրել է Սյուզի Շալունցը, ում որդին աուտիզմ ունի, ինչի պատճառով էլ չի մասնակցել իր տոնին՝ դպրոցի ավարտական միջոցառմանը։

Դավիթի մայրիկը հուզիչ գրառում է արել՝ ներկայացնելով Դավիթի պատմությունն ու ընդգծելով՝ աուտիզմը դատավճիռ չէ։ «Ինչու՞ մեր երեխաները դեռ դուրս են մնում իրենց իսկ տոնական օրերից։ Ինչու՞ «ներառականություն» բառը մնաց միայն դպրոցական ծրագրերում, բայց ոչ իրական կյանքում։ Ինչու՞ մենք չենք մտածում բոլոր երեխաների մասին, այլ միայն նրանց, ովքեր համապատասխանում են «ընդհանուր» չափորոշիչներին։ Սա չհաջողված ներառականության հետևանք է։ Սա մի համակարգի հետևանք է, որ խոսում է «ներառման» մասին, բայց մոռանում է, որ դրա ամենակարևոր մասն այն ընտանիքներ են, ովքեր ապրում եմ յուրահատուկ երեխաների հետ», -նշել է նա:

Անդրադառնալով թեմային՝ Tert.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասաց, որ դա հակամանկավարժական և հակասոցիալական արարք է: «Եթե երեխան, որը այդ դպրոցում իր դասարանի հետ սովորել է, և վերջին զանգին, որին ինքը երկար ժամանակ սպասում էր, չեն թողել մասնակցի՝ խոչընդոտում են, նույնիսկ եթե սահմանափակեին նրա մասնակցությունը, դա արդեն իսկ հակամանկավարժական է ու հակասոցիալական է: Նման բաները պետք է բացառվի», -ասել է նա:

Մխիթարյանի խոսքով՝ մեր հասարակությունն ինքը պետք է դառնա ներառական. «Դրա համար հասարակությունը պետք է ամեն ինչ անի. դա դպրոցը չի առանձին, ուսուցչական կոլեկտիվը չի, այլ դա հասարակությունն է՝ ի դեմս պետության, եթե նման դեպք արձանագրվում է Հայաստանում, ապա դա նշանակում է, որ պետությունն իր մակարդակի վրա չի, այսինքն պետությունը որևէ քայլ չի անում այդ ամբողջն ապահովելու համար: Հետո ինչպե՞ս ենք մենք ներառական որոշումներ կայացնելու բոլորս իրար հետ, չէ՞ որ այդ մանր դետալներից գալիս է ավելի հասարակական, նույնիսկ կարելի է ասել՝ քաղաքական մեծ որոշումների կայացումը, որը այդ մանր դետալների վրա է: Հիմա մենք մեկուսացնելով այդ երեխային՝  մեկուսացնում ենք այդ երեխային հասարակությունից, կամ հասարակության ուրիշ անդամներին ենք մեկուսացնում, և հասարակությունը բաժանում ենք սևերի ու սպիտակների, մեծերի ու փոքրերի, աուտիզմ ունեցող չունեցողների և այս տրոհված հասարակություում առաջ չես կարող գնալ», -ասաց Մխիթարյանը:

Հարցին՝ թե պետությունն այս դեպքում խնդիրը լուծելու համար ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի՝ պատասխանեց. «Այդ խնդիրը կա, պետությունը պետք է համապատասխան պայմաններ ապահովի: Համապատասխան պայմաններ նշանակում է, որ համապատասխան ֆիզիկական, հոգեբանական պայմաններով պետք է ապահովի, որը նշանակում է, որ համապատասխան մասնագետներ պետք է ներգրավվեն խնդրի լուծման համար և համապատասխան կադրեր պետք է լինեն, որոնք ճիշտ որոշումներ են կայացնելու, որոնք ոչ թե երեխաներին մեկուսացնում են ու ասում՝  սրանով հարցը լուծվեց», -ասաց Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ խնդրի լուծման համար ի վերջո երեք բաղադրիչ կա. «Ֆիզիզկական պայմաններ, հոգեբանական պայմաններ ՝ այսինքն աշխատեն հոգեբան, մանկավարժ, և երրորդը՝ համապատասխան կադրեր ապահովեն: Սա է հենց պետության անելիքը»,- եզրափակեց Մխիթարյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31