ՏեՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամների հետ | «Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում է | Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը արձակուրդ է վերցրել, Երևանում է | ԵԽԽՎ դիտորդները և Հայաստանի հարցով համազեկուցողը հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական ընթացքից | Ի՞նչ են հայտարարագրել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուները. Hetq | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու փոքր երեխա ունեմ. գազ չեն քաշում, անտառից էլ փայտ թույլ չեն տալիս բերել. դիլիջանցին՝ Թաթոյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը հանձել եք, 5 հազար տղայի մահվան պատճառ եք դարձել. Քաղաքացին՝ Փաշինյանին | Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ) | 1.5 մլն եվրո արժողությամբ նոր PR միջոցառում՝ Փաշինյանի համար | Նիդեռլանդներում 12 բուժաշխատողի կարանտին են ուղարկել հանտավիրnւսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար | Ժողովուրդը սիրում է վարչապետին. մտածելակերպի փոփոխություն տեղի ունեցավ, որոշեցի կանգնել խաղաղության կողքին. Մհեր Արմենիան՝ ՔՊ քարոզարշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս շենքում նստածը 6 տարի է զինվորների ծնողներին դռնեդուռ է ուղարկում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենդանու ոսկորը բերել են, ասում են՝ զոհված տղադ է, իմ տղան ողջ է.զոհվածի հայրը նստացույց է անում | Մշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենտների․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Լրահոս

Մեծավանցիները, ի նշան բողոքի, դարձյալ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Այսօր՝ օգոստոսի 1-ին, հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան վարչական շրջանում:

100-ավոր բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և պահանջում են, որպեսզի Կառավարությունը պատասխանի, թե ինչն է պատճառը, որ գրեթե 1 տարի է՝ սայլը տեղից չի շարժվում, այն դեպքում, երբ անցյալ տարի դեկտեմբերին դարձյալ բողոքի ակցիայի ժամանակ իշխանությունները խոստացան, որ խնդիրը կլուծվի:

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին.

«1 տարուց ավելի է, չգիտես ինչու, ոչ մի աշխատանք չի կատարվում: Այն ժամանակ նույնպես բողոքի ակցիա կատարեցինք, փակեցինք ճանապարհը և միայն այն ժամանակվա Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին հավատալով դադարեցրինք բողոքի ակցիաները:

Ա. Ղազարյանը իր խոստումը կատարեց, մի քանի կմ-անոց ճանապարհի դարուփոսը հատուկ տեխնիկաների միջոցով հարթեցվեց, բայց Ղազարյանին մարզպետից տեղափոխեցին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, մեր սպասելիքները հօդս ցնդեցին, հիմա չգիտենք՝ աշխատանքները կկատարվեն, թե ոչ:

Մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները, մինչև խնդիրը չլուծեն»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են համայնքային ոստիկանության և պարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր համոզում են բողոքի ակցիայի մասնակիցներին, որ բացեն ճանապարհը:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչների կողմից տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին։ Բնակիչները խնդրում էին, որպեսզի մի քանի կմ-անոց ճանապարհը, որը կապում է մի քանի գյուղեր Տաշիր քաղաքի հետ, վերանորոգեն, վերացնեն փոսերը, ինչի պատճառով ամեն օր ավտոմեքենաներ էին ջարդվում, իսկ շատ դեպքերում էլ շտապօգնության ավտոմեքենաները մեծ դժվարությամբ էին հասնում կանչի վայր։ Այդ օրը բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել էր այն ժամանակ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ով բնակիչներին խոստացել էր, որ ժամանակավորապես 6-7 կմ-անոց ճանապարհը կբարեկարգեն «գրունտով», ինչի արդյունքում փոսերը կվերանան, իսկ 2025 թվականին Կառավարության օգնությամբ ճանապարհը ամբողջությամբ կվերանորոգեն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031