ՏեՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամների հետ | «Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում է | Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը արձակուրդ է վերցրել, Երևանում է | ԵԽԽՎ դիտորդները և Հայաստանի հարցով համազեկուցողը հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական ընթացքից | Ի՞նչ են հայտարարագրել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուները. Hetq | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու փոքր երեխա ունեմ. գազ չեն քաշում, անտառից էլ փայտ թույլ չեն տալիս բերել. դիլիջանցին՝ Թաթոյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը հանձել եք, 5 հազար տղայի մահվան պատճառ եք դարձել. Քաղաքացին՝ Փաշինյանին | Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ) | 1.5 մլն եվրո արժողությամբ նոր PR միջոցառում՝ Փաշինյանի համար | Նիդեռլանդներում 12 բուժաշխատողի կարանտին են ուղարկել հանտավիրnւսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար | Ժողովուրդը սիրում է վարչապետին. մտածելակերպի փոփոխություն տեղի ունեցավ, որոշեցի կանգնել խաղաղության կողքին. Մհեր Արմենիան՝ ՔՊ քարոզարշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս շենքում նստածը 6 տարի է զինվորների ծնողներին դռնեդուռ է ուղարկում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենդանու ոսկորը բերել են, ասում են՝ զոհված տղադ է, իմ տղան ողջ է.զոհվածի հայրը նստացույց է անում | Մշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենտների․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Լրահոս

6 միլիոն դոլար պետբյուջեից՝ Ջենիֆեր Լոպեսի համերգին, 37 հազար դոլար՝ նրա երկօրյա սննդին, 185 հազար դոլար՝ հյուրանոցներին

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ երեկ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։ Սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ոչ մի տեղ, ոչ մի գովազդում, ոչ մի պաստառում չի նշվել, որ կառավարությունն ու «Դոպինգ սփեյս»-ն են Լոպեսի համաշխարհային շրջագայության շրջանակում կայանալիք այս համերգի հովանավորն ու կազմակերպիչը։ Այս մասին գրում է «Ազատությունը»:

Ավելին, կառավարության որոշման մեջ նշված չէ, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը լինելու է օգոստոսի 3-ին, այնտեղ անորոշ ժամկետներ են նշված՝ «2025-ի ընթացքում»։

Բացի այդ, Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման նախահաշվում կան միլիոնավոր դրամների ծախսեր, որոնց հիմնավորվածությունն ու նպատակահարմարությունը հարցեր են առաջացնում։

37 հազար դոլար՝ Ջենիֆեր Լոպեսի 2 օրվա սննդի, 15 հազար դոլար՝ համերգի ծրագրի պրոդյուսերի համար

Կառավարության որոշումից պարզ է դառնում, որ Լոպեսին վճարվելու է 1 միլիարդ դրամ՝ ավելի քան 2.5 միլիոն դոլար: Քանի որ հայտնի չէ՝ որքան է լինելու համերգի տևողությունը, դժվար է գնահատել՝ այս գումարն արդյոք համապատասխանում է նախկին համերգների համար վճարված հոնորարներին, թե ոչ։

Ավելի կասկածահարույց է միայն Ջենիֆեր Լոպեսի սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը՝ 14.4 միլիոն դրամ կամ 37 հազար դոլար: Նրա թիմի սննդի համար 6 միլիոն դրամ է առանձնացվել, զգեստափոխման սենյակի աշխատակիցների համար՝ 3.8 միլիոն դրամ։

Ըստ կառավարության փաստաթղթերի՝ Ջենիֆեր Լոպեսը իջևանելու է «Դվին» հյուրանոցում (Seven Visions Hotels 5), որին երկու օրվա համար նախատեսվում է վճարել մոտ 4 միլիոն դրամ։ Ըստ նախահաշվի՝ Ջենիֆեր Լոպեսին, նրան սպասարկող թիմին Երևանի տարբեր հյուրանոցներում տեղավորելու վրա ծախսվելու է ավելի քան 71.5 մլն դրամ՝ դոլարով արտահայտված 185 հազար դոլար։

Համերգի գործադիր պրոդյուսերին նախատեսվում է վճարել 2.5 միլիոն դրամ աշխատավարձ։ Այս հաստիքից բացի, լինելու է նաև համերգի ծրագրի պրոդյուսեր՝ 5.8 միլիոն դրամ աշխատավարձով։ Համերգի տեխնիկական տնօրինությանը վճարվելու է 29.4 միլիոն դրամ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031