Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Անկախ մեր քաղաքական նախընտրություններից և տարաձայնություններից, մեր պարտքն է պաշտպանել Հռչակագիրը բոլոր տեսակի ոտնձգություններից. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

1990 թվականի օգոստոսի 23-ին, անասելի բարդ պայմաններում, Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականության ստեղծման գործընթացի մեկնարկը։ Թեև կային քաղաքական տարաձայնություններ, Անկախության հռչակագիրը ընդունվեց խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներգրավմամբ ու միասնականությամբ։ Այն ամրագրեց հայոց անկախ պետականությունը վերակերտելու քաղաքական, պատմական, իրավական, տնտեսական և մշակութային հիմնասյուները։ Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ արված ուղերձում:

«Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական կամքով ու միասնականությամբ ամրագրվեց անկախությունը։ Հռչակագիրը դարձավ մեր պետականության օրենսդրության հիմքը և արժանի տեղ գտավ ՀՀ Սահմանադրության նախաբանում՝ որպես նորանկախ պետության արժեքային առանցքը, որ ենթակա չէ փոփոխման:

Անկախության ճանապարհը հեշտ չէր․ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր ժողովուրդն իր ուսերի վրա կրեց պատերազմի, սոցիալական ու տնտեսական ծանրությունների բեռը, դիմագրավեց փորձություններին ու բազմահազար նահատակների գնով պաշտպանեց անկախությունը։

Վերջին տարիներին, հատկապես 2018 թ. հետո, մեկ առ մեկ խարխլվեցին մեր պետականության հիմքերն ու Անկախության հռչակագրում ամրագրված դրույթները։ Ի պատասխան Անկախության հռչակագիրը ՀՀ սահմանադրության նախաբանից հեռացնելու թշնամական պահանջներին, ՀՀ գործող իշխանությունները հայտարարեցին ՀՀ Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկի մասին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախության հռչակագիրը մեր միասնականության հիմքն է։ Այն նկարագրում է մեր պետության բնույթն ու համահայկական հանձնառությունը։ Դա մեր ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։

Ուստի, անկախ մեր քաղաքական նախընտրություններից և տարաձայնություններից, մեր պարտքն է պաշտպանել Հռչակագիրը բոլոր տեսակի ոտնձգություններից։

Հավատարիմ մնալով անկախության գաղափարին և դրա մեջ ամրագրված համազգային նպատակներին, պետք է ուժ գտնենք մերժելու հակապետական ու հակազգային իշխանություններին, վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը և անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական ու իրավական պետություն կերտելու կամքը։ Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետության կենսունակության երաշխիքը։

Այսօր՝ Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակի օրը, խոնարհվում ենք անկախության համար զոհվածների հիշատակի առջև և վերահաստատում մեր անմնացորդ նվիրումը՝ հայոց անկախ պետականության ամրապնդման գործին»,- նշված է ուղերձում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև