Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով | Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին․ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակությունում | Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ առաջնային են անվտանգությունը, հարգանքը և արդար վարձատրությունը․ Նաիրի Սարգսյան | Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ Ծառուկյան | Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով | Պատերազմում երկու ոտքը կորցրած Արմանին կրկին վիրահատություն է անհրաժեշտ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամու հրթիռակոծությունների ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանյան` թուրքին վաճառված, հայրենիք ծախած. տաշիրցիներ

Լրահոս

Հռչակագրի դուրսբերումը Սահմանադրության նախաբանից նշանակում է, որ մեզ փորձում են զրկել ոչ միայն անցյալից, այլև ապագայից. Դավիթ Անանյան

Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակն է:

35 տարի առաջ մեր ժողովուրդը հռչակեց իր անկախության իրավունքը՝ հիմնվելով ազատ ինքնորոշման սկզբունքի, պատմական արդարության վերականգնման և համայն հայության իղձերի վրա։ Հռչակագիրը դարձավ մեր պետականության հիմնասյունը` սահմանելով Հայաստանի անկախության ճանապարհը, ազգային ինքնության ու ինքնիշխանության ամուր հենքը։ Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Այսօր, մեր թշնամիները պահանջում են Հռչակագիրը հանել Սահմանադրության նախաբանից` նպատակ ունենալով ուղիղ հարված հասցնել մեր ինքնությանը, մեր պատմական շարունակականությանը և պետականության հիմքերին։ Հռչակագրի դուրսբերումը նշանակում է, որ մեզ փորձում են զրկել ոչ միայն անցյալից, այլև ապագայից։

Հռչակագիրը մեր գոյության քաղաքական վավերագրն է, այն կապում է 1918-ի և 1990-ի անկախությունները, Արցախը և Հայաստանը, Սփյուռքը և Հայրենիքը։ Այն մի իրական բանաձև է, որն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե պատահաբար, այլ որպես պատմական արդարության և հազարամյակների պայքարի արդյունք։ Հրաժարվել Հռչակագրից նշանակում է խզել այս կենսական կապը և խարխլել մեր պետականության արմատները։

Այսօր ավելի քան երբևէ պարտավոր ենք պաշտպանել Հռչակագիրը՝ որպես մեր պատմական հիշողության, մեր ինքնիշխանության և ապագայի առանցքային երաշխիք։

Հռչակագիրը մեր երդումն է։ Հռչակագիրը մեր պետականության կենդանի հիմքն է։ Հռչակագրի պաշտպանությունը մեր ապագայի պաշտպանությունն է»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև