Մի հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնելու․ ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում․ Սամվել Կարապետյան | Գյումրիում տեղակայված 102-րդ ռшզմակայանն առերևույթ օգտագործվում է Հայաստանում ընտրական գործընթացների վրա անմիջական ճնշում գործադրելու համար․ «Իրազեկ քաղաքացիների միավորում» | Ամենաերջանիկն եք, որովհետև ամենամոտն եք Արարատ լեռան ու Սուրբ Էջմիածնին. Սամվել Կարապետյանը հանդիպել է Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչներին, լսել նրանց խնդիրները (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղություն չէ, շանտաժ է, ժողովուրդ ջան դուք որոշեք. Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Միասնության թևերի» քարոզարշավի 4-րդ օրը Երևանի Կենտրոն վարչական շրջանում | «Կալանավորվեց մшնկապղծпւթյան գործով անցնող 3-րդ տղամարդը»․ Սյուզի Բադոյան | Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում. Արման Թաթոյան | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը Նոր Հաճնում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Վեդիի դեպքերի մասին․ «Դառնության զգացում ունեմ, պիտի վերաբերվեն իրենց երեխաների պես» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նպատակ չունենք վնասել ՌԴ շահը. Քանի դեռ անհրաժեշտությունը չկա՝ հարցը չենք քննարկի. Նիկոլ Փաշինյան | Համաձայն չեմ «ապահարզան» ձևակերպման հետ. ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին | Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում | ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը | Գագիկ Ծառուկյանը Հրազդանում է (տեսանյութ)

Լրահոս

Թուրքիան միլիարդներ կստանա Զանգեզուրի միջանցքից. տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին, որը կապում է Թուրքիան Նախիջևանի սահմանի հետ, և ընդհանրապես Զանգեզուրի միջանցքը 30 տարվա ընթացքում Թուրքիային կբերի 147,6 միլիարդ լիրա (3,6 միլիարդ դոլար՝ ներկայիս փոխարժեքով) շահույթ, լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

«Ադրբեջանի հետ սահման տանող երկաթուղային զարկերակը կդառնա կարևոր օղակ Զանգեզուրի միջանցքում, որը հատկապես կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար», — ընդգծել է նա:

Նախարարի խոսքով՝ Միջին միջանցքը զգալիորեն կկրճատի Եվրոպայի և Ասիայի միջև ապրանքների առաքման ժամանակը, ինչը երկաթուղային տրանսպորտը կդարձնի ավելի պահանջված, քան ծովային տրանսպորտը։ «Արևելյան Անատոլիայում 224 կիլոմետրանոց երկաթուղու կառուցման ծախսերը բազմապատիկ կարդարացվեն», — հավելել է Ուրալօղլուն։

Թուրքիայի տրանսպորտի նախարարության ղեկավարը Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին անվանել է «ռազմավարական ներդրում»։ «Զանգեզուրի միջանցքը թյուրքական պետություններ և Հարավարևելյան և Արևելյան Ասիայի երկրներ տանող ամենակարճ ճանապարհն է։ Այս երթուղով տարեկան կտեղափոխվի մոտ 15 միլիոն տոննա բեռ», — նշել է նախարարը։

30 տարվա ընթացքում կանխատեսվող շահագործման եկամուտը կկազմի 135 միլիարդ լիրա, վթարներից խնայողությունները՝ 3 միլիարդ, կլիմայական օգուտները՝ 2.1 միլիարդ, ժամանակի խնայողությունները՝ 3.5 միլիարդ, իսկ ճանապարհների պահպանման խնայողությունները՝ 4 միլիարդ լիրա։ Ընդհանուր առմամբ, 30 տարվա ընթացքում եկամուտը կհասնի 147.6 միլիարդ լիրայի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև