Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով | Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին․ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակությունում | Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ առաջնային են անվտանգությունը, հարգանքը և արդար վարձատրությունը․ Նաիրի Սարգսյան | Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ Ծառուկյան | Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով | Պատերազմում երկու ոտքը կորցրած Արմանին կրկին վիրահատություն է անհրաժեշտ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամու հրթիռակոծությունների ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանյան` թուրքին վաճառված, հայրենիք ծախած. տաշիրցիներ

Լրահոս

Փաշինյանը հատուկ նսեմացնում է Անկախության հռչակագրի նշանակությունն ու գաղափարը. Էդգար Ղազարյան

ԱԺ-ի մոտ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի կապակցությամբ հավաք տեղի ունեցավ։ Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ վարչապետ Փաշինյանի ուղերձին:

Նա նշեց, որ Փաշինյանը հատուկ է ուղերձի նախնական տարբերակում 1990 թիվը նշել 1991: «Հատուկ է 91 թիվ նշել, նսեմացնում է Անկախության հռչակագրի նշանակությունն ու գաղափարը։ Իր ամբողջ խոսույթը նրա մասին էր, որ այդ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտներ ստեղծող փաստաթուղթ էր, հիմարությունների ու զառանցանքների մի ամբողջություն։ Այն դեպքում, երբ Անկախության հռչակագիրը 12-րդ կետով ասում է՝ պետական մարմինների գործունեությունը պետք է համապատասխանի Անկախության հռչակագրի դրույթներին»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը որպես վարչապետ, պետական իշխանության մարմին է և պաշտոնը ստանձնելուց երդում է տվել, որ կկատարի ժողովրդի առջև ստանձնած իր պարտավորությունները՝ պահպանելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները։

«Ոչ մի տեղ գրված չէ, որ ինքը պետք է Անկախության հռչակագիր չեղարկի, նոր Սահմանադրություն ընդունի, ԵԱՀԿ Մինսկի խմբից հրաժարվի։ Հակառակն է գրված։ Ինքը ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները չի կատարում, այլ համարձակվում է խախտել ՀՀ Անկախության հռչակագիրը և օրենքները։

Իր պարտականությունը՝ որպես պաշտոնյա, կառավարության ծրագիրը կյանքի կոչելն է։ Եթե չի կարողանում անել, ուրեմն պիտի հեռանա։ Նրան զսպող մարմինը ԱԺ-ն է։ ԱԺ-ն է որոշում՝ ով պետք է լինի վարչապետ, ով չպետք է լինի։ Դրա համար մենք ուրիշ տեղ չունենք գնալու, քան հավաքվենք ԱԺ-ի մոտ և պատգամավորներից պահանջենք, որ կատարեն իրենց պարտավորությունները։ Ուրիշ պահանջ պատգամավորներից չունենք»,- ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, եթե համաձայն չի ժողովուրդն իր հետ, կարող է հեղափոխություն անել, Ղազարյանն ասաց. «Մարդուն սոխ կտրելու համար տարել են կալանքի, մեզ ասում են՝ հեղափոխություն արեք։ Մենք ոչ մի հեղափոխություն չենք ուզում։ Մենք ուզում ենք ապրել օրինավոր երկրում, որտեղ կա Սահմանադրություն և օրենքներ։ Իսկ եթե դու վարչապետ ես, պետք է քո պարտականությունները կատարես»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև